Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հրանտ Մաթևոսյանին նվիրված ճանաչողական ուխտագնացություն՝ բանկային համայնքի երեխաների համար

11.10.2025
Հրանտ Մաթևոսյանին նվիրված ճանաչողական ուխտագնացություն՝ բանկային համայնքի երեխաների համար

  Եթե բանկային համակարգի համար աշունը սկսվեց հագեցած՝ ֆորումներով, հանդիպումներով և ռազմավարական քննարկումներով, ապա բանկերի աշխատակիցների երեխաների համար այն մեկնարկեց յուրահատուկ ոգեշնչմամբ՝ գիտելիքով և մշակութային արժեքներով լի արշավով։

  Հայաստանի բանկերի միությունը, իր գործունեության 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում և մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակի առթիվ, կազմակերպեց ճանաչողական ուխտագնացություն-արշավ դեպի Մաթևոսյանի հայրենի Ահնիձոր գյուղ (Լոռու մարզ)։

  Արշավին մասնակցեցին առևտրային բանկերի աշխատակիցների 12-15 տարեկան երեխաները։ Երկու արշավախումբ, երկու օր՝ լի տպավորություններով, նոր ծանոթություններով և հայրենի բնության հմայքով։

  Ջերմ տպավորությունները և ծնողների դրական արձագանքները դարձան լավագույն վկայությունն այն մասին, որ նախաձեռնությունը հաջողված էր։

  Հաշվի առնելով ծրագրի հանդեմ ձևավորված մեծ հետաքրքրությունը՝ Հայաստանի բանկերի միությունը նախատեսում է արշավների շարքը դարձնել շարունակական։