Մասնագիտական զարգացում
Frankfurt School
Հայաստանի բանկերի միությունը համագործակցում է Ֆրանկֆուրտի Ֆինանսների և Կառավարման Դպրոցի/ՖՖԿԴ (Frankfurt School of Finance & Management) հետ՝ վերջինիս կրթական ծրագրերը բանկերի աշխատակիցներին արտոնյալ պայմաններով հասանելի դարձնելու նպատակով:
Ֆրանկֆուրտի ֆինանսների և կառավարման դպրոցը Եվրոպայի առաջատար, աշխարհի լավագույն բիզնես դպրոցներից մեկն է՝ կառավարման և ֆինանսական կրթության ոլորտում:
Այն նաև գիտահետազոտական բիզնես Դպրոց է, որը հավատարմագրված է EQUIS-ի և AACSB International հավատարմագրող կառույցների կողմից:
Դպրոցի ֆինանսների ծրագրում գերմաներեն լեզվով մագիստրոսական աստիճանը միակն է, որը հայտնվել է Financial Times-ի ընթացիկ վարկանիշում (28-րդ համարը):
1957 թվականից սկսած՝ Դպրոցը տրամադրում է ակադեմիական և մասնագիտական զարգացման ծրագրեր ֆինանսաբանկային համակարգի մասնագետների համար: Նրա կրթական ծրագրերն ընդգրկում են ֆինանսական, տնտեսական և կառավարման ուղղությունները, ներառյալ բակալավրի և մագիստրոսի կոչումները, տարբեր MBA և դոկտորական ծրագրեր, գործադիր կրթություն, սերտիֆիկացված ուսուցման դասընթացներ, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ:
2023 թվականին Ֆրանկֆուրտի Ֆինանսների և կառավարման դպրոցը պաշտոնապես ստացել է վերահավատարմագրում աշխարհի առաջատար հեղինակավոր AMBA-ների ասոցիացիայի* կողմից՝ վերահաստատելով իր բարձր մակարդակի ուսուցումը հետբուհական բիզնես կրթության ոլորտում և շարունակական նվիրվածությունը գերազանցության ապահովման հարցում:
- Պարտադիր զեղչ ՀԲՄ անդամ բանկերի ներկայացուցիչներին՝ 10%
- Շուտ գրանցվելու (Early bird) զեղչ՝ մինչև 15%
- Խմբային գրանցումների դեպքում կիրառվող զեղչ` մինչև 20%
Այլ մանրամասների համար՝ դիմել ՀԲՄ-ին՝ Նելլի Այվազյանին՝ +374 10 52 77 31 հեռախոսահամարով: