Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Մեր մասին

Հայաստանի բանկերի միության ստեղծման համառոտ պատմությունը՝

Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի միություն է, որը ստեղծվել է բանկերի Հիմնադիր ժողովի 1995թ. հուլիսի 27-ի թիվ 1 որոշման համաձայն: Ստեղծման պահին միությանն անդամակցել են 31 առևտրային բանկեր: Ներկայումս ՀՀ-ում գործող բոլոր 18 առևտրային բանկերն ՀԲՄ-ի անդամ են: Միությունը իրավաբանական անձ, ոչ առևտրային, հասարակական կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը: ՀԲՄ-ն հանդիսանում է Հայաստանի բանկերի ասոցիացիայի իրավահաջորդը:


 ՀԲՄ լոգոտիպը՝

Կարող եք ներբեռնել այստեղից:
Միության հիմնական խնդիրներն են`
  • Պաշտպանել և ներկայացնել Միության անդամների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական և միջազգային կազմակերպություններում, դատարաններում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող

  • Պաշտպանել և ներկայացնել Միության անդամների շահերը ՀՀ կենտրոնական բանկում, այդ նպատակով կազմակերպել համատեղ քննարկումներ, հանդես գալ առաջարկություններով
  • Նպաստել միջբանկային կապերի զարգացմանը և ամրապնդմանը, համակարգել Միության անդամների գործունեությունը, համատեղ երկարաժամկետ ծրագրերի մշակման և իրականացման համար

  • Մասնակցել Հայաստանի Հանրապետությունում բանկային և ֆինանսավարկային գործունեության մասին օրենսդրական և այլ նորմատիվային ակտերի նախագծերի մշակմանը և դրանց հասարակական փորձաքննությանը

  •  Միության անդամներին ապահովել ՀՀ և արտասահմանյան բանկային գործունեության մասին տեղեկատվական նյութերով, օրենքով սահմանված կարգով անվստահելի վարկառուների մասին տեղեկություններով, կազմակերպել հրատարակչական աշխատանքներ

  • Օժանդակել բանկային առաջավոր տեխնոլոգիաների ու մեթոդների ներդրմանը համակարգում, սպասարկման բարելավման և գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով

  • Օժանդակել բանկային ծառայությունները համաշխարհային չափանիշներին համապատասխանեցնելու և հաշվարկների ժամանակակից ձևերը արմատավորելու գործին, ինչպես նաև նպաստել ՀՀ բանկային համակարգի ինտեգրմանը միջազգային բանկային համակարգին

  • Մշակել և իրականացնել ծրագրեր բանկային կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև որակավորման ու մասնագիտական համապատասխանության ստուգման ուղղությամբ, կազմակերպել աշխատակիցների վերապատրաստումը արտասահմանյան համապատասխան հաստատություններում

  • Կազմակերպել սեմինարներ և գիտաժողովներ

  • Իրականացնել Միության անդամների ընդհանուր շահերից բխող այլ խնդիրներ, որը չի հակասում ՀՀ օրենսդրությանը և սույն Կանոնադրությանը

ՀԲՄ-ի Նախագահները
  • Դանիել Ազատյան
    Դանիել Ազատյան
    Նոյեմբեր/2023-մինչ օրս
  • Մհեր Անանյան
    Մհեր Անանյան
    Հոկտեմբեր/2022-Նոյեմբեր/2023
  • Գևորգ Մաչանյան
    Գևորգ Մաչանյան
    Հոկտեմբեր/2021-Հոկտեմբեր/2022
  • Արտակ Անանյան
    Արտակ Անանյան
    Հոկտեմբեր/2020-Հոկտեմբեր/2021
  • Մհեր Աբրահամյան
    Մհեր Աբրահամյան
    Հոկտեմբեր/2019-Հոկտեմբեր/2020
  • Արտակ Հանեսյան
    Արտակ Հանեսյան
    Հոկտեմբեր/2018- Հոկտեմբեր/2019
  • Հակոբ Անդրեասյան
    Հակոբ Անդրեասյան
    Սեպտեմբեր/2017- Սեպտեմբեր/2018
  • Սամվել Ճզմաչյան
    Սամվել Ճզմաչյան
    Մայիս/2013 - Սեպտեմբեր/2017
  • Աշոտ Օսիպյան
    Աշոտ Օսիպյան
    Մարտ/2011 - Մայիս/2013
  • Արարատ Ղուկասյան
    Արարատ Ղուկասյան
    Նոյեմբեր/2009 - Մարտ/2011
  • Էմիլ Սողոմոնյան
    Էմիլ Սողոմոնյան
    Օգոստոս/2007 - Նոյեմբեր/2009
  • Ստեփան Գիշյան
    Ստեփան Գիշյան
    Մարտ/2006 - Օգոստոս/2007
  • Սամվել Ճզմաչյան
    Սամվել Ճզմաչյան
    Մայիս/2003 - Մարտ/2006
  • Արմեն Եղիազարյան
    Արմեն Եղիազարյան
    Օգոստոս/1999 - Մայիս/2003
  •  Բագրատ Ասատրյան
    Բագրատ Ասատրյան
    Մարտ/1998 -Օգոստոս/1999
  • Տիգրան Սարգսյան
    Տիգրան Սարգսյան
    Հուլիս/1995 - Մարտ/1998
ՀԲՄ-ի Փոխնախագահները
  • Վարդան Աթայան
    Վարդան Աթայան
    Օգոստոս/2007 - Նոյեմբեր/2009
  • Սեյրան Սարգսյան
    Սեյրան Սարգսյան
    Նոյեմբեր/2009 - Մարտ/2011, Օգոստոս/2013 - Սեպտեմբեր/2017
ՀԲՄ-ի Գործադիր Տնօրենները
  • Վլադիմիր Բադալյան
    Վլադիմիր Բադալյան
    Օգոստոս/2003 - Ապրիլ/2006
  •  Արտյոմ Գրիգորյան
    Արտյոմ Գրիգորյան
    Ապրիլ/2006 - Հոկտեմբեր/2006
  • Սեյրան Սարգսյան
    Սեյրան Սարգսյան
    Հոկտեմբեր/2006 - Նոյեմբեր/2009, Սեպտեմբեր/2017-մինչ օրս