Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀԲՄ անձնակազմ

  • Դանիել Ազատյան
    Դանիել Ազատյան
    Նախագահ
    Կրթություն

      Սովորել և ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը և ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտը։ Ունի տնտեսագետի և իրավաբանի մասնագիտություն, միջազգային բազմաթիվ որակավորումներ:

    Աշխատանքային փորձ

      Դանիել Ազատյանն ունի շուրջ 25 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում:

      Աշխատել է որպես առևտրային բանկի Գլխավոր տնօրեն, ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական Վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի տնօրեն՝ Գործադիր կոմիտեի անդամ, մինչ այդ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար:

      Կորպորատիվ կառավարման, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի, համապատասխանության և պատժամիջոցների ոլորտում ունի ավելի քան 15 տարվա փորձ:

  • Արման Սարգսյան
    Արման Սարգսյան
    Ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար
    Կրթություն

    1999թ. ավարտել է Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ինժեներատնտեսագիտական ֆակուլտետը, իսկ 2002-ին` ՀՀ ՀՊՏՀ ասպիրանտուրան: Մասնակցել է ոչ ֆորմալ կարճաժամկետ կրթական միջոցառումների Եվրոպայի մի շարք երկրներում:

    Աշխատանքային փորձ

    2020թ. ապրիլ` Հայաստանի բանկերի միություն
    2015-2020թթ.` Աշխատանքի ու սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ ՊՈԱԿ/ Տնօրեն
    2012-2015թթ.` Կարողությունների զարգացման ռեսուրսային կենտրոն/ Կենտրոնի ղեկավար, ԱՄՆ ՄԶԳ

    2010-2012թթ.` Հայաստանի բանկերի միություն/ գլխավոր վերլուծաբան, հետազոտությունների և նախագծերի կառավարման բաժնի պետ
    2003թ.–ից` Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ/ դոցենտ

    2003թ.–ից` դասախոսություններ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Մոսվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, Եվրոպայի կենտրոնական համալսարանում (Բուդապեշտ), Միջազգային հունական համալսարանում (Սալոնիկի) 

    2008-2010թթ.` Էլ Էմ Օիլ/ Գործադիր տնօրեն

    2005-2008թթ.` Սահակյան գորգեր Հայ-ամերիկյան համատեղ ընկերություն/ ֆինանսական գծով փոխտնօրեն

    1996-2000թթ.`Պեպս խորհրդատվական ինվեստիցիոն ընկերություն/ բիզնես խորհրդատու

  • Աննա Եգանյան
    Աննա Եգանյան
    Գլխավոր Հաշվապահ
    Կրթություն

    1996-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Կառավարման և տնտեսական կապերի ֆակուլտետը:

    Աշխատանքային փորձ

    2007թ.` Հայաստանի բանկերի միություն
    2000-2007թթ.` "Հայփոստ" ՓԲԸ/ Ֆինանսական վարչության եկամուտների բաժին/ Բաժնի պետ
    1996-2000թթ.` "Հայներարտբանկի" Մյասնիկյանի մասնաճյուղ/ Գլխավոր հաշվապահ

  • Նելլի Այվազյան
    Նելլի Այվազյան
    Վերլուծությունների և մեթոդոլոգիայի խմբի մասնագետ/վերլուծաբան
    Կրթություն

    2002-2007-ին սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռոմանա-գերմանական ֆակուլտետի անգլերեն լեզու բաժնում (մագիստրոսի աստիճան):

    Աշխատանքային փորձ

    2007թ.` Հայաստանի բանկերի միություն
    2006-2007թթ.` "SHAGA MIX" մարքեթինգային ընկերություն
    2005թ.` Սոցիոլոգիայի և Հոգեբանության Հետազոտական Ինստիտուտ
    2003-2005թթ.` "SPFA" ֆրանսիական բարեգործական ընկերություն
    2002-2004թթ.` "Երիտասարդ թարգմանիչների" ասոցիացիա