Ֆինանսական արբիտրաժ

Արբիտրաժի անձնակազմը

  • Սմբատ Մելիքջանյան
    Սմբատ Մելիքջանյան
    Ֆինասական արբիտրաժ հիմնարկի ղեկավար
    Կրթություն

    1989թ. Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը

    Աշխատանքային փորձ

    2016թ.- Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժ
    2015-2016թթ. Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի նախագահի տեղակալ, ապա նախագահի պաշտոնակատար
    2014-2015թթ. Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի արբիտր
    2014 թվականից արտոնագրված փաստաբան, արտոնագիր՝ 1955
    2007-2014թթ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ
    1999-2007թթ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ
    1996-1999թթ. ՀՀ դատախազության քաղաքացիական գործերով դատարանների կողմից կայացված վճիռների և որոշումների օրինականության վրա հսկող բաժնի դատախազ
    1995-1996թթ. ՀՀ գերագույն դատարանի զինվորական գործերով դատական կոլեգիայի խորհրդատու, ապա ավագ խորհրդատու
    1994-1995թթ. ՀՀ գերագույն դատարանի դիմում գանգատների քննարկման բաժնի ավագ խորհրդատու
    1989-1994թթ. Երևանի քաղխորհրդի գործկոմի իրավաբանական բաժնի իրավախորհրդատու
    1989-1989թթ. Երևանի քաղխորհրդի գործկոմի ԲՏԱԳ վարչության տեխնիկական հաշվառման բյուրոյի իրավախորհրդատու

    Վերապատրաստումներ

    2000 թվականին Հունգարիայում մասնակցել է ԱՄՆ Հետաքննությունների ազգային բյուրոյի կազմակերպած դատախազության աշխատողների վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացին, ստացել է որակավորման սերտիֆիկատ։

    2006 թվականին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում մասնակցել է ներքին գործերի նախարարության և արտաքին գործերի նախարարության միջև միջազգային անվտանգության հիմնադրամի համագործակցության շրջանակներում «Փողերի լվացման հանցագործությունների դեմ պայքարի» դասընթացին, ստացել է որակավորման սերտիֆիկատ։

    Կոչումներ և պարգևատրումներ

    29.06.2007թ. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան
    30.06.2010թ. ՀՀ վարչապետի շնորհակալագիր
    01.07.2012թ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն «Մարտական 
    համագործակցության համար» մեդալ
    27.06.2013թ. «ՀՀ դատախազության 95 տարի» հոբելյանական մեդալ
    01.07.2013թ.  ՀՀ արդարադատության նախարարի պատվոգիր


  • Լուսինե Գրիգորյան
    Լուսինե Գրիգորյան
    Ֆինասական արբիտրաժ հիմնարկի փաստաթղթաշրջանառության պատասխանատու
    Կրթություն

    1996թ. ավարտել է Երևանի "Գալիք" համալսարանի իրավաբանական ֆակուլտետը
    2004թ. ավարտել է Սանկտ-Պետերբուրգի տնտեսագիտական կապերի և իրավունքի ինստիտուտը

    Աշխատանքային փորձ

    2015թ. Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժ
    2010-2015թթ.` "Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն" ՓԲԸ/համակարգչային օպերատոր
    2002-2006թթ.` ՀՀ ոստիկանություն/գործավար
    2000-2002թթ.` ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի գլխավոր քարտուղարի գրասենյակ/գործադիր-օգնական
    2000թ. Հայագրոբանկի աշխատանքային ռեսուրսների կառավարման դեպարտամենտ/օգնական-ռեֆերենտ 

  • Փիքրուհի Թադևոսյան
    Փիքրուհի Թադևոսյան
    Ֆինասական արբիտրաժ հիմնարկի ավագ մասնագետ
    Կրթություն

    1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի իրավագիտության բաժինը

    Աշխատանքային փորձ

    2015թ-«Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժ»
    2013-2015թթ. Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարան/նախագահի օգնական:
    2010-2013թթ. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե-հարկային ծառայություն/ Ալեքսսերվ ընկերության ներկայացուցիչ-օպերատոր:
    1999-2000 թթ. "Ինֆոկոմ" ՓԲԸ/ ճարտարագետ օպերատոր:

  • Քրիստինա Արևշատյան
    Քրիստինա Արևշատյան
    Ֆինասական արբիտրաժ հիմնարկի մասնագետ
    Կրթություն

    2007թ. ավարտել է ՌԴ, Կեմերովի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը

    Աշխատանքային փորձ

    2015թ.` Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժ
    2008-2011 թթ. ՀՀ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան /դատավորի գործավար/