Հայաստանի Բանկերի Միություն
Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:
Ընդհանուր ժողով
Հայաստանի բանկերի միության Ընդհանուր ժողովը հանդիսանում է ՀԲՄ կառավարման բարձրագույն մարմինը:
Միության տարեկան ժողովը գումարվում է յուրաքանչյուր տարի` ոչ ուշ, քան հերթական ֆինանսական տարվա ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Միության արտահերթ ժողովը գումարվում է խորհրդի որոշմամբ` սեփական նախաձեռնությամբ, գործադիր տնօրենի, վերստուգող հանձնաժողովի, Միության աուդիտն իրականացնող անձի կամ Միության անդամներիառնվազն 20 տոկոսի պահանջով, վերջիններիս պահանջով արտահերթ ժողովը գումարվում է պահանջը ներկայացնելու պահից` 10 օրվա ընթացքում:
ժողովն իրավասու է (քվորում ունի), եթե ժողովին մասնակցում է Միության անդամների 50 տոկոսից ավելին:
ժողովում նախագահում է Միության նախագահը, նրա բացակայության դեպքում` խորհրդի անդամներից տարեց անդամը: