Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հայտարարություններ


 

__________________________________________________________________________________________


Աշխատանքի հայտարարություն

 

Աշխատանքի անվանումը: Շարունակական կրթության և որակավորման համակարգող

Աշխատանքի ժամկետը՝ Մշտական

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Հայտարարության վերջնաժամկետ՝ 15/12/2023

 

 

Աշխատանքային պարտականությունները

-        Իրականացնել ֆինանսաբանկային ոլորտի աշխատակիցներին անհրաժեշտ կրթական և որակավորման ծրագրերի կարիքների գնահատում,

-        Իրականացնել արտաքին և ներքին հաղորդակցություն, բանակցություններ վարել միջազգային կազմակերպությունների հետ՝ ֆինանսական ոլորտի մասնագետներին անհրաժեշտ կրթական և որակավորման ծրագրերի ներդրմանն ու տրամադրմանը միտված երկարաժամկետ համագործակցություն հաստատելու նպատակով, ապահովել միջազգային գործընկերների հետ շարունակական գործընկերությունը,

-        Համակարգել և իրականացնել կրթական ու որակավորման ծրագրերի տրամադրման գործընթացը (այդ թվում նաև LMS՝ ուսուցման կառավարման համակարգի միջոցով), ներառյալ ծրագրերի պլանավորման, խորհրդատվության անցկացման և ծրագրերի մատուցման գնահատման աշխատանքները,

-        Աջակցել աշխատանքների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ ընթացակարգերի, ուղեցույցների և այլ նյութերի մշակմանը, խթանել պրոֆեսիոնալ ծառայությունների մատուցմանը,

-        Պատրաստել հաշվետվություններ և զեկույցներ:

Անհրաժեշտ հմտություններ

-        Բարձրագույն կրթություն ֆինանսների, կառավարման կամ այլ հարակից ոլորտում,

-        Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,

-        Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,

-        Համակարգչային գիտելիքներ և հմտություններ. համացանցից, առցանց հնարավորություններից ու գործիքներից օգտվելու կարողություն,

-        Գերազանց հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,

-        Նախաձեռնող, վերլուծական մտածողություն,

-        Կազմակերպչական, ժամանակի կառավարման հմտություններ,

-        Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,

-        Պատասխանատվության զգացում:

 

Դիմելու ընթացակարգը: Հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են վերը թվարկված պահանջներին, կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը career@uba.am էլ. հասցեին՝ առարկա դաշտում նշելով «Շարունակական կրթության և որակավորման համակարգող» պաշտոնը:

 

__________________________________________________________________________________________

 

 

 

 

 

 

Նոյեմբերի 17-ին Հռոմում Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ֆինանսական կրթության միջազգային ցանցը (OECD/INFE) և Իտալիայի կենտրոնական բանկը համատեղ կազմակերպվում են ֆինանսական գրագիտությանը նվիրված սիմպոզիում՝ առկա և առցանց ձևաչափերով:

Մանրամասները՝ հետևյալ հղումով

 __________________________________________________________________________________________

 

 

 

 

 

 

2023 թվականի դեկտեմբերի 4-ին Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի Բանկային Ասոցիացիայի կողմից Բուդապեշտում կազմակերպվում է ՓԼ/ԱՖ և համապատասխանության վերաբերյալ 13-րդ միջազգային կոնֆերանսը: Վերջինս նպատակ ունի անդրադառնալու ՓԼ/ԱՖ և համապատասխանության ռիսկերին, մարտահրավերներին և լուծումներին վերաբերող հարցերին, մասնավորապես՝

  • ՓԼ/ԱՖ դեմ պայքարի նոր և ձևավորվող կանոնակարգեր,
  • Փողերի լվացում և սեփականության իրավունքի նույնականացում,
  • Համապատասխանության վերափոխումը թվային բանկինգի և արհեստական բանականության դարաշրջանում,
  • Պատժամիջոցները (AML, KYC) և ֆինանսական հանցագործությունների համապատասխանությունը,
  • Ընդլայնված ՓԼ/ԱՖ համապատասխանությունը կրիպտո տարածքում,
  • Կիբեր-համապատասխանության սպառնալիքները և դրանց դեմ պայքարի եղանակները,
  • Բնապահպանական, սոցիալական, կառավարում, ռիսկեր և համապատասխանություն:

         Կոնֆերանսի մանրամասները՝ հետևյալ հղումով

 __________________________________________________________________________________________

 


 

 

 Հայաստանի բանկերի միության և Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ֆինանսական կրթության միջազգային ցանցի (OECD International Network on Financial Education-OECD/INFE) հետ համագործակցության շրջանակներում ձեզ ենք ներկայացնում հետևյալ տեղեկավությունը.

Սույն թվականի նոյեմբերի 17-ին Հռոմում ՏՀԶԿ-ն և Իտալիայի կենտրոնական բանկը համատեղ կազմակերպվում են ֆինանսական գրագիտությանը նվիրված սիմպոզիում՝ առկա և առցանց ձևաչափերով:

Միջոցառման անցկացման լեզուն անգլերենն է:

Միջոցառման հակիրճ նկարագիրը կցվում է, իսկ օրակարգը կներկայացվի մասնակիցներին գրանցվելուց հետո:

Միջոցառմանը մասնակցությունն անվճար է:

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով

__________________________________________________________________________________________

 

 

 

 

 

 

Հայաստանի բանկերի միության և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի Բանկային Ասոցիացիայի (ԿԱԵԲԱ-BACEE) հետ համագործակցության շրջանակներում ձեզ ենք ներկայացնում հետևյալ տեեկավությունը.

Սույն թվականի հոկտեմբերի 19-ին ԿԱԵԲԱ-ի կողմից Բուդապեշտում կազմակերպվում է 46-րդ բանկային կոնֆերանսը: Վերջինս նպատակ ունի անդրադառնալու կենտրոնական և արևելյան, ինչպես նաև hարավարևելյան եվրոպական երկրներում ֆինանսական հատվածի մարտահրավերներին և հնարավորություններին վերաբերող հարցերին, մասնավորապես՝

 

  • միջազգային առևտրի և առևտրի ֆինանսավորման հեռանկարները 2023 – 2024թթ-ին,
  • բանկային հատվածի զարգացման գնահատումը, հնարավորություններն ու ռիսկերը,
  • համապատասխանություն, ՓԼ/ԱՖ, խարդախություններ և ռիսկերի կառավարում ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում,
  • բանկերում իրազեկվածության/կիբերանվտանգության բարձրացում,
  • թվային բանկինգ՝ նոր զարգացումներ և լուծումներ,
  • վճարումներ. ինչպես կարող են բանկերը պաշտպանել իրենց բիզնեսը մարտահրավերներից:

Կոնֆերանսին նախատեսվում է կազմակերպել նաև կլոր-սեղան քննարկումներ բանկերի գործադիր մարմինների մասնակցությամբ: 

 Կոնֆերանսի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով


Օրակարգը կցվում է:


Կոնֆերանսի անցկացման լեզուն՝ անգլերեն:

Հայաստանի բանկերի միության անդամների մասնակցությունը կոնֆերանսին անվճար է:

Կոնֆերանսին մասնակցելու ցանկության դեպքում անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով

Գրանցվելիս՝ գրանցման դաշտերի ներքևում խնդրում ենք ընտրել Free - as Guest of BACEE տարբերակը:

 

 _____________________________________________________________________________________________

 


 
















Հանրության կողմից ՀՀ բանկային համակարգի ընկալման գնահատման
հետազոտության անցկացման ՄՐՑՈՒՅԹ

















TENDER on conducting research to evaluate public perception of the
RA banking system

 
















Тендер на проведение исследования для выявления оценки восприятия 
банковской системы населением РА


 

______________________________________________________________________________________________

 

Հոկտեմբերին Ալմաթիում տեղի կունենա «Финтех без границ. Цифровая Евразия» միջազգային համաժողովը


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ս․թ․ հոկտեմբերի 26-27 Ղազախստանի Ալմաթի  քաղաքում տեղի կունենա «Финтех без границ. Цифровая Евразия» 3-րդ միջազգային ֆորումը։

Մանրամասների և մասնակցության համար անցնել հղումով https://fintech.plus-forum.com/en/  

 

 __________________________________________________________________________________________

 

 


4th BACEE Banking Conference 21 October 2022, Budapest

 

Սույն թվականի հոկտեմբերի 21-ին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի (ԿԱԵ) Բանկային Ասոցիացիայի կողմից կազմակերպվում է 44-րդ հիբրիդ բանկային կոնֆերանսը` ԿԱԵ երկրների տնտեսությունն ու բանկային համակարգը, ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը ԿԱԵ տարածաշրջանի վրա, կանաչ ֆինանսներ, թվայնացում, տվյալների կառավարումը բանկային ոլորտում, տարածաշրջանի բանկերի համար նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, նոր լուծումներ և պրոդուկտներ, համապատասխանությունն և փողերի լվացման դեմ պայքարը, ռիսկերի կառավարումը, կիբերանվտանգությունը բանկերում թեմաներով:

 

Կոնֆերանսի մանրասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.

Կոնֆերանսին մասնակցելու ցանկության դեպքում անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով

 

__________________________________________________________________________________________ 

 

 

 

 


Տեղեկատվական անվտանգության հավաստագրված ղեկավարի սերտիֆիկացման առցանց նախապատրաստական դասընթաց


Նոյեմբերի 7-ին, 9-ին, 14-ին և 16-ին, ժամը 8:30-ից մինչև 12:30-ը (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ժամանակով) Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի Լյուքսեմբուրգի Հիմնադրամը Լյուքսեմբուրգի Ֆինանսների նախարարության աջակցությամբ և Տեղեկատվական Համակարգերի Աուդիտի և Վերահսկման Ասոցիացիայի (Information Systems Audit and Control Association/ISACA) Լյուքսեմբուրգի մասնաճյուղի հետ համագործակցությամբ կազմակերպում է ISACA-ի կողմից առաջարկվող Տեղեկատվական անվտանգության հավաստագրված ղեկավարի սերտիֆիկացման  առցանց նախապատրաստական դասընթաց:

 Դասընթացը նախատեսված է բանկերի և ֆինանսական կառույցների ՏՏ անվտանգության, վերահսկողության պատասխանատու աշխատակազմի և ռիսկերի կառավարիչների համար:

Դասընթացի անցկացման լեզուն անգլերենն է:

Դասընթացին մասնակցությունը վճարովի է՝ 160 €:

Դասընթացի մանրամասն նկարագիրը, դասընթացավարի վերաբերյալ տեղեկատվությունը, ժամանակացույցը, վճարման հետ կապված տեղեկատվությունը և դիմումի ձևը կցվում են:

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները պետք է հանձնեն քննություն մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը:

Դասընթացին մասնակցելու ցանկության դեպքում անհրաժեշտ է լրացնել կից ֆայլով ներկայացված դիմումի ձևը՝ ուղարկելով hilda.lutgen@houseoftraining.lu և ATTF_Projects@houseoftraining.lu էլ-հասցեներին մինչև սույն թվականի հուլիսի 19-ը:

__________________________________________________________________________________________


Սերվերային համակարգի ձեռքբերման մրցույթ


«Հայաստանի բանկերի միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ' սերվերային համակարգի ձեռք բերելու համար:

 

Մանրամասները` կից ֆայլում

Ձև 1

__________________________________________________________________________________________

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է մրցույթ՝ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով

 

 

 

 

 

 

 

  Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ անցկացվող «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով ամենամյա մրցույթն այս տարի ընդլայնում է մասնակիցների շրջանակը՝ հնարավորություն ընձեռելով մրցույթին մասնակցել ոչ միայն լրագրողական համայնքի գործընկերներին, այլ նաև վերլուծաբան-հետազոտողներին (վերլուծական-հետազոտական կենտրոններին) և գիտնականներին։

  Մրցույթի նպատակն է խրախուսել ոլորտի մասնագետներին, փորձագետներին, գիտական աշխատողներին և ոլորտը լուսաբանող լրագրողներին իրենց աշխատանքներում անդրադառնալ ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաներին՝ նպաստելով հանրության լայն շերտերի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և ոլորտին առնչվող գիտական աշխատանքների ավելացմանը։

 

       ➢ Մասնակցության պայմաններ

  • Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2021թ. ընթացքում ֆինանսաբանկային թեմաների վերաբերյալ հրապարակված վերլուծական նյութեր, գիտական հոդվածներ և լրագրողական նյութեր։
  • Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան

 

       ➢ Ընտրություն

        Ներկայացված աշխատանքները գնահատելու է ոլորտի մասնագետներից և փորձագետներից կազմված ժյուրին՝ ընտրելով հաղթողներին հետևյալ 3 անվանակարգերում`

  • Լավագույն լրագրողական անդրադարձ
  • Լավագույն վերլուծություն
  • Լավագույն գիտական հոդված

 

       ➢ Մրցութային աշխատանքներին  ներկայացվող չափորոշիչներ

  • Լավագույն լրագրողական անդրադարձ

Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և մասնագիտական վերլուծություններ պարունակող ու հանրության համար ընկալելի աշխատանքներին (ռադիո, հեռուստատեսություն, տպագիր և առցանց մամուլ)։

 

  • Լավագույն վերլուծություն

Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և մասնագիտական վերլուծական աշխատանքներին, որոնք ներառում են նաև համապատասխան եզրահանգումներ։ Վերլուծությունները պետք է լինեն հրապարակված տպագիր կամ առցանց հարթակում։

 

  • Լավագույն գիտական հոդված

Նախապատվությունը տրվելու է գիտական այն հրապարակմանը, որի արդյունքում ստեղծվել է գիտական նոր արդյունք։ Գիտական հոդվածները պետք է հրապարակված լինեն ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից սահմանված ամսագրերում (հղումը՝ Ամսագրեր | ԲՈԿ - Supreme Certifying Committee (bok.am)

Մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնումը տեղի կունենա 2022թ. հունվար-փետրվարին։ Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական մրցանակ:

            Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են 2021թ-ի ընթացքում իրենց աշխատանքներն ուղարկել competition@uba.am էլ. փոստին՝ վերջինիս թեմա /subject/ պատուհանում համապատասխանաբար նշելով «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» բառերը:

Ներկայացվող աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հրապարակման հղում(ներ)ը, (երբ և որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները:

 

  • Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն՝ pr@uba.am էլեկտրոնային հասցեով։

 

  Հայաստանի բանկերի միության

հանրային կապերի ծառայություն

 

 

 

__________________________________________________________________________________________

Համակարգչային տեխնիկայի ձեռքբերման մրցույթ

 

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է մրցույթ շուրջ 48 (քառասունութ) հատ համակարգիչ,  11 (տասնմեկ) հատ երեքը մեկում բազմաֆունկցիոնալ սարք և 7 (յոթ) հատ  տպիչ սարք ձեռք բերելու համար:

 

Մանրամասները` կից ֆայլում

 

___________________________________________________________________________________________________________________________

 

Մեկնարկում է Ֆինանսական և ռիսկերի դասընթացների երկրորդ փուլը

 

Այ Էյ Բի բիզնեսի միջազգային ակադեմիան մեկնարկում է Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի (ՄՀԽԲՀ), Հայաստանի բանկերի միության և Հայաստանի վարկային կազմակերպությունների միության հետ համատեղ մշակած Ֆինանսական և ռիսկերի դասընթացների երկրորդ փուլը՝ նախատեսված ֆինանսական ոլորտի սկսնակ, կրտսեր և միջին օղակի մասնագետների համար հետևյալ ուղղություններով.

 

  • Ֆինանսական հաշվառում
  • Բյուջետավորում
  • Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն
  • Ֆինանսական վերահսկողություն
  • Ֆինանսական գործիքներ
  • Ռիսկերի կառավարում
  • Շուկայական ռիսկի կառավարում: Տոկոսադրույքի և արտարժույթի փոխարժեքի ռիսկի կառավարում
  • Ռիսկերի ընդունման կարողություն և կապտալի համարժեքության պլանավորում
  • Վարկային ռիսկերի կառավարում
  • Լիզինգ

Դասընթացների օրացույցը, ներառյալ արժեքը և դասընթացներին վերաբերող այլ մանրամասները հասանելի են ստորև ներկայացված հղումներով:

Դասընթացներն անցկացվելու են առցանց՝ տեսացուցադրումներ և դասախոսություններ, գործնական օրինակներ, իրավիճակային վերլուծություններ ներկայացնելու, քննարկումներ կազմակերպելու և այլ ինտերակտիվ գործիքների միջոցով։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել Արաքսյա Ալթունյանին, հեռախոս՝ +374 (55) 542 311:

 

Ֆինանսական և Ռիսկերի Դասընթացների փաթեթ

Դասընթացների օրացույց, արժեք, դասախոս

 

 

 

___________________________________________________________________________________________________________________________

  

 

 

 

 

 

 Էրազմուս+ ծրագրի « Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթական համակարգերում աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրում շրջանավարտների բարձր աշխատունակության համար » (WBL4JOB) նախագիծ


Սույն թվականի փետրվարի 10-ին մեկնարկել է Էրազմուս+ ծրագրի « Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթական համակարգերում աշխատանքի վրա հիմնված ուսուցման ներդրում շրջանավարտների բարձր աշխատունակության համար » (WBL4JOB) նախագիծը:

WBL4JOB նախագծի նպատակն է եվրոպական փորձի տեղայնացմամբ մշակել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրմանն անհրաժեշտ քաղաքականություն, իրավական շրջանակ և բարձրագույն կրթության ընդհանրական մոդել։

Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվում է Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում ներդնել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծրագրեր՝ ի շահ շրջանավարտների աշխատունակության։

WBL4JOB նախագծի կոնսորցիումը ներառում է 12 հաստատություն Հայաստանից, Մոլդովայից, Ֆրանսիայից, Բելգիայից և Ավստրիայից.

  • Հայաստանում ֆրանսիական համալսարանը
  • Շիրակի պետական համալսարանը
  • Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը
  • Հայաստանի բանկերի միությունը
  • Մոլդովայի առևտրային կոպերատիվ համալսարանը
  • Բալթիի Արեկու Ռուսոյի անվան պետական համալսարանը
  • Մոլդիկոբանկը
  • Մոլդովայի կրթության, մշակույթի և հետազոտության նախարարությունը,
  • Լիոնի Ժան Մուլեն 3 համալսարանը
  • Ստրասբուրգի համալսարանը
  • Կրեմսի կիրառական գիտությունների համալսարանը։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ նախագծի պաշտոնական կայքում՝ www.wbl4job.com