Ուսումնական և Որակավորման Կենտրոն
«Բանկային գործ» որակավորման ծրագիր
Ծրագրի նպատակն է կրթել բոլոր այն անձանց, ովքեր ցանկություն ունեն աշխատելու և վերաորակավորվելու ֆինանսաբանկային ոլորտում։
Ուսումնառության ավարտին ծրագրի մասնակիցներին տրամադրվում է EBTN-ի (European Banking & Financial Services Training Association) կողմից հավատարմագրված և եվրոպական պահանջներին համապատասխանող հավաստագիր։
Ծրագրի բաժիններ
- Բաժին 1՝ Հայաստանի տնտեսական և ֆինանսական համակարգը,
- Բաժին 2` Ֆինանսաբանկային գործառնությունները,
- Բաժին 3` Ռիսկերը և համապատասխանությունը։
Մասնակցել կարող են՝
- ԲՈՒՀ-ի ավարտական կուրսերի ուսանողները՝ անկախ մասնագիտացումից։
- Բակալավրի աստիճան ունեցողները՝ անկախ մասնագիտացումից։
- Ֆինանսաբանկային ոլորտի աշխատակիցները՝ մասնագիտական աճի նպատակով։
Ծրագրի ընդհանուր տևողությունը՝ 78 ակադեմիական ժամ (մոտ 8 շաբաթ)։
Դասընթացի հաճախականությունը՝ շաբաթական 3 հանդիպում, յուրաքանչյուր հանդիպում՝ 3 ակադեմիական ժամ։
Դասընթացներն անցկացվում են երեկոյան՝ ժամը 18։30-21։30, Հայաստանի բանկերի միությունում, հասցե՝ Կորյունի 19Ա։
ՀԲՄ-ն, անհրաժեշտության դեպքում, դասընթացի մասնակիցներին հնարավորություն է ընձեռում նաև դասընթացի 5 օրը մասնակցել հեռավար տարբերակով։
Դասընթացավարների վերեբերյալ տեղեկատվություն
Դասընթացը կմեկնարկի սեպտեմբերի 15-ից։
Ծրագրի շնորհանդեսը՝