Ֆինանսական արբիտրաժ
Արբիտրաժի մասին
2010 թվականի մայիսի 15-ին Հայաստանի բանկերի միության խորհուրդը` հիմք ընդունելով Հայաստանի բանկերի միության կանոնադրության 9.4.17 կետը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի դրույթներով, որոշում ընդունեց ստեղծել Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկը և հաստատել Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի կանոնադրությունը և կանոնակարգը: