Հայաստանի Բանկերի Միություն
«Ռազմավարության ձևավորում և ղեկավարում» թեմայով սեմինար Հայաստանի բանկերի միությունում
Հայաստանի բանկերի միությունում տեղի է ունեցել «Ռազմավարության ձևավորում և ղեկավարում» թեմայով սեմինար, որը նախատեսված է եղել բանկերի ռիսկերի կառավարիչների համար:
Սեմինարը վարել է բիզնեսի և տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր, կանադահայ Վահագն Ասատրյանը:
Ներկայացվել են մասնագիտական տեղեկատվություններ և վերլուծություններ ռազմավարության ձևավորման գործում VUCA-ի (Volatility/անկայունություն, Uncertainty/անորոշություն, Complexity/բարդություն, ambiguity/երկիմաստություն) ազդեցությունների, սկզբունքների ու լավագույն փորձի, բաժնետերերի ներգրավվածության վերաբերյալ:
Սեմինարների շրջանակներում կազմակերպվել են նաև գործնական բնույթ ունեցող աշխատանքներ:
«Ռազմավարության ձևավորում և ղեկավարում» թեմայով սեմինարին ներկա է գտնվել և մասնակիցներին ողջունել է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Ս. Սարգսյանը:
Նմանատիպ նորություններ
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում առկա բանկերի համար խնդրահարույց փոփոխությունների վերաբերյալ այսօր Հայաստանի բանկերի միությունում տեղի ունեցավ առցանց հանդիպում-քննարկում