Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Առցանց քննարկում՝ «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ

16.07.2020
Առցանց քննարկում՝ «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ

  Հայաստանի բանկերի միությունում կազմակերպված առցանց հանդիպում-քննարկման ընթացքում ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ՀՀ ԿԲ, Արդարադատության նախարարության և առևտրային բանկերի համապատասխան ներկայացուցիչների հետ միասին քննարկեցին ՀՀ «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը։

  Քննարկման ենթակա հարցերց մեկը վերաբերում էր նախագծի այն դրույթին, որով առաջարկվում է առաջնահերթություն տալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով կայացված դատական ակտերին, եթե դրանք կայացվել են մինչև անձին սնանկ ճանաչելու մասին դատական ակտի ուժի մեջ մտնելը  և միևնույն ժամանակ առաջարկվում է չսահմանափակել սնանկության գործի քննությանը զուգահեռ բռնագանձման գործի քննությունը: Բանկերի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել առ այն, որ բարեխիղճ պարտատերերն իրենց պահանջների բավարարումը չեն կարողանալու ստանալ պարտապանի ողջ գույքից, մասնավորապես՝ ապօրինի ծագում ունեցող գույքից։ Հարցի առնչությամբ արդարադատության նախարարության ներկայացուցչի կողմից ներկայացվել են համապատախան մեկնաբանություններ և պարզաբանումներ։

  Նախագծով ներկայացված փոփոխությունների վերաբերյալ  իրենց անհանգստությունն են հայտնել բանկերի ներկայացուցիչները այն մասին, որ ապահովված պարտատիրոջ՝ ապահովված իրավունքի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը կարող է դատարանը մերժել, եթե  պարզվում է, որ ապահովված պարտատիրոջ իրավունքը գույքի նկատմամբ վիճարկվում է քաղաքացիական գործով: Այս մասով բանկերի ներկայացուցիչների անհանգստությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ չհիմնավորված գործերով կարող են շարունակել հարուցվել քաղաքացիական գործեր՝ արտադատական գործընթացը կասեցնելու նպատակով։    Հարցի առնչությամբ տեղի ունեցավ մտքերի փոխանակում և քննարկում։

  Հեռավար կազմակերպված հանդիպման ավարտին կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ բարձրացված հարցերի շուրջ առևտրային բանկերից ևս մեկ անգամ կհավաքագրվեն առավել հիմնավորված գրավոր առաջարկություններն ու հնարավոր լուծումներ՝ դրանք հետագայում արդարադատության նախարարություն ներկայացնելու նպատակով։

 

 ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նորություններ

Աշխատանքային քննարկում՝ «ՀՀ քաղօրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի շուրջ
Աշխատանքային քննարկում՝ «ՀՀ քաղօրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ
24.07.2020

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում առկա բանկերի համար խնդրահարույց փոփոխությունների վերաբերյալ այսօր Հայաստանի բանկերի միությունում տեղի ունեցավ առցանց հանդիպում-քննարկում