Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Աշխատանքային քննարկում՝ «ՀՀ քաղօրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ

24.07.2020
Աշխատանքային քննարկում՝ «ՀՀ քաղօրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի շուրջ

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում առկա բանկերի համար խնդրահարույց փոփոխությունների վերաբերյալ այսօր Հայաստանի բանկերի միությունում տեղի ունեցավ առցանց հանդիպում-քննարկում

  Հանդիպմանը մասնակցեցին ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, գործադիր տնօրենի տեղակալ/վերլուծությունների խմբի ղեկավար Արման Սարգսյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, օրենսդրական նախաձեռնության հեղինակ Արկադի Խաչատրյանը, ՀՀ ԿԲ և առևտրային բանկերի իրավաբանական ծառայության ներկայացուցիչներ:

  Արկադի Խաչատրյանը ներկայացրեց ԱԺ առաջին ընթերցումից հետո Նախագծում նախատեսվող հնարավոր փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ նշելով, որ ներկա փուլում համապատասխան փորձագետները ՀՀ ԿԲ և արդարադատության նախարարության հետ համատեղ կատարում են Նախագծի լրամշակման և խմբագրման աշխատանքներ, որոնցում կներառվեն նաև շահառու կողմերի դիտարկումները:

  Քննարկման շրջանակում բանկերի իրավաբանական ծառայության ներկայացուցիչները ներկայացրեցին Նախագծի վերաբերյալ իրենց հիմնական հարցադրումները, ինչից հետո հստակեցվեցին նաև որոշ դրույթներ:

  Նշենք, որ թեև պարտապանի երաշխավորության ինստիտուտը մեղմացնող նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է, սակայն հանդիպման ավարտին ձեռք բերված պայմնավորվածության համաձայն մինչև նախագիծը 2-րդ ընթերցմանը ներկայացնելը կդիտարկվեն նաև բանկերից ստացված առաջարկները:

 

 

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն