Հայաստանի Բանկերի Միություն
Քննարկվել են ֆինանսական զեղծարարություններին և առկա ռիսկերին առնչվող հարցեր
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը և բանկի համապատասխան մասնագետները հյուրընկալել են Արևելյան գործընկերության երկրների համար նախատեսված Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ PGG (Partnership for Good Governance) ծրագրի CyberEast ծրագրի փորձագետներին:
Հանդիպման շրջանակում ներկայացվել է CyberEast ծրագրի ռազմավարությունը, քննարկվել են ֆինանսական խարդախություններին, զեղծարարություններին և առկա ռիսկերին առնչվող հարցեր, ինչպես նաև սեմինարների համար թեմաների ցանկը, որը կարող է հետաքրքրել բանկային ոլորտի մասնագետներին:
CyberEast ծրագրի փորձագետների Երևան կատարած այցի շրջանակում կանցկացվի նաև սեմինար առցանց խարդախությունների, հանցավոր հասույթի և հաղորդման մեխանիզմների վերաբերյալ:
Նմանատիպ նորություններ
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում առկա բանկերի համար խնդրահարույց փոփոխությունների վերաբերյալ այսօր Հայաստանի բանկերի միությունում տեղի ունեցավ առցանց հանդիպում-քննարկում