Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Խնայողությունների համաշխարհային օրը՝ ֆինանսական գրագիտության խթանման միջոց

01.11.2024
Խնայողությունների համաշխարհային օրը՝ ֆինանսական գրագիտության խթանման միջոց

  Արդեն մեկ դար է, ինչ հոկտեմբերի 31-ն աշխարհի տարբեր երկրներում  նշվում է որպես Խնայողությունների համաշխարհային օր:

  Հայաստանը խնայողությունների օրը սկսել է նշել 2012թ.-ից սկսած: Օրվա խորհրդով պայմանավորված՝ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամն այս տարի ևս կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ և այլ հյուրեր:

  Տոնին ընդաձաջ հիմնադրամը հայտարարել էր անհատական աշխատանքների մրցույթ հետևյալ թեմաներով՝ «Խնայողությունները թվային տեխնոլոգիաների արդի  ժամանակաշրջանում», «Երիտասարդներն ու խնայողությունները» և «Խնայողությունները որպես անվտանգության բարձիկ, թե՞ հարստանալու միջոց»։

  Միջոցառման ընթացքում ամփոփվեցին նաև մրցույթի արդյունքները և հաղթողները հիմնադրամի կողմից արժանացան դրամական պարգեւների և խրախուսական մրցանակների։

  Հայաստանի բանկերի միությունը բոլոր մասնակիցներին հնարավորություն ընձեռեց մեկ տարվա ընթացքում անվճար մասնակցելու ՀԲՄ ուսումնական և որակավորման կենտրոնի կողմից անցկացվող 3 թեմատիկ դասընթացներին: