Հայաստանի Բանկերի Միություն
Մեկնարկել է վերապատրաստման դասընթացների շարքը
ֆինանսաբանկային աշխատակիցների մասնագիտական զարգացմանն ու պատրաստվածությանը խթանելու նպատակով՝ Հայաստանի բանկերի միությունն ընթացիկ ամսվանից մեկնարկում է վերապատրաստման դասընթացների շարք:
Արդեն իսկ ընթանում են՝
- «Ռիսկեր կառավարում» (դասընթացավար՝ Ռաֆիկ Սուվարյան)
- «Վարկեր, վարկային վերլուծություն» (դասընթացավար` Վահագն Ոսկանյան)
- «ACI դիլինգի որակավորման նախապատրաստական դասընթաց» (դասընթացավարներ` Արարատ Մկրտչյան/ Հրայր Սարգսյան)
Դասընթացներն անցկացվում են ոլորտի լավագույն գիտակ-փորձագետների կողմից, ովքեր ունեն ֆինանսաբանկային համակարգում աշխատելու հարուստ փորձառություն, ինչպես նաև միջազգային որակավորումներ։
Դասընթացներն ուղեկցվում են ինտերակտիվ քննարկումներով, գործնական և թիմային աշխատանքներով, իրական կյանքում հանդիպող գործնական օրինակների, իրավիճակային վերլուծություններով։
Նմանատիպ նորություններ
Թբիլիսի կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպում ունեցավ նաև «TBC» բանկի ղեկավար կազմի հետ։
Վրաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպել է նաև «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեի հետ։
Տեղի է ունեցել Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի այցը հարևան Վրաստան, որի ընթացքում օգոստոսի 29-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ձնելաձեի հետ։