Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Մեկնարկել է վերապատրաստման դասընթացների շարքը

21.05.2024
Մեկնարկել է վերապատրաստման դասընթացների շարքը

  ֆինանսաբանկային աշխատակիցների մասնագիտական զարգացմանն ու պատրաստվածությանը խթանելու նպատակով՝ Հայաստանի բանկերի միությունն  ընթացիկ ամսվանից մեկնարկում է վերապատրաստման դասընթացների շարք:

  Արդեն իսկ ընթանում են՝

  • «Ռիսկեր կառավարում» (դասընթացավար՝ Ռաֆիկ Սուվարյան)
  • «Վարկեր, վարկային վերլուծություն» (դասընթացավար` Վահագն Ոսկանյան)
  • «ACI դիլինգի որակավորման նախապատրաստական դասընթաց» (դասընթացավարներ` Արարատ Մկրտչյան/ Հրայր Սարգսյան) 

  Դասընթացներն անցկացվում են ոլորտի լավագույն գիտակ-փորձագետների կողմից, ովքեր ունեն ֆինանսաբանկային համակարգում աշխատելու հարուստ փորձառություն, ինչպես նաև միջազգային որակավորումներ։

  Դասընթացներն ուղեկցվում են ինտերակտիվ  քննարկումներով, գործնական և թիմային աշխատանքներով, իրական կյանքում հանդիպող գործնական օրինակների, իրավիճակային վերլուծություններով։