Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ է ընտրվել Արտակ Անանյանը

15.10.2020
Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ է ընտրվել Արտակ Անանյանը

Հայաստանի բանկերի միության խորհրդի հերթական նիստում ՀԲՄ խորհրդի նոր նախագահ է ընտրվել «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանը: Այս պաշտոնում նա կփոխարինի «ԱյԴի բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Աբրահամյանին, ով միությունը նախագահել է 2019-2020 թվականներին:
ՀԲՄ կանոնադրության համաձայն միության նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով:
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը և խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Մհեր Աբրահամյանին արդյունավետ գործունեության համար և նորընտիր նախագահին մաղթել հաջողություններ:
ՀԲՄ խորհրդի նախագահ Արտակ Անանյանն ունի շուրջ 20 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ Հայաստանի ֆինանսական համակարգում:
Արտակ Անանյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:


Հայաստանի բանկերի միության
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նորություններ

ՀԲՄ-ն դարձել է Եվրոպական բանկային ֆեդերացիայի (EBF) գործակցող անդամ
ՀԲՄ-ն դարձել է Եվրոպական բանկային ֆեդերացիայի (EBF) գործակցող անդամ
13.07.2023

Նպատակ ունենալով զարգացնել և ամրապնդել միջազգային ֆինանսական համակարգի կառույցների հետ համագործակցությունը Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) դարձել է Եվրոպական բանկային ֆեդերացիայի/ԵԲՖ (European Banking Federation/EBF) գործակցող անդամ: