Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀԲՄ-ն հյուրընկալել է միջազգային փորձագետ պրոֆեսոր Լեսլի Սզամոզիին

29.03.2024
ՀԲՄ-ն հյուրընկալել է միջազգային փորձագետ պրոֆեսոր Լեսլի Սզամոզիին

  ՀԲՄ նախաձեռնությամբ և ֆինանսաբանկային ոլորտի մարդկային ռեսուրսների կառավարիչների (HR) մասնակցությամբ կայացավ սեմինար-հանդիպում՝ միջազգային փորձագետ պրոֆեսոր Լեսլի Սզամոզիի (Prof. Leslie T. Szamosi) հետ։

  Պրոֆեսոր Լեսլի Սզամոզին մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական վարքագծի ոլորտում ամենապահանջված բանախոսներից է։ Նա University of York Europe Campus CITY College-ի MBA (Master of Business Administration) ծրագրի տնօրենն է, ինչպես նաև MBA-ների ասոցիացիայի (AMBA) միջազգային ֆակուլտետի հավատարմագրողն ու համանախագահը։

  Սեմինարի շրջանակում մասնակիցները ծանոթացան մասնավորապես խրախուսման և կազմակերպական մշակույթի, ինչպես նաև հաղորդակցման համակարգերի առանձնահատկություններին։ Ինտերակտիվ սեմինարն ուղեկցվեց ակտիվ հարց ու պատասխաններով, իրավիճակային քննարկումներով և կոնկրետ օրինակների փորձաքննություններով։

  Սեմինարի  ավարտին պրոֆեսոր Լեսլի Սզամոզին ֆինանսաբանկային ոլորտի մարդկային ռեսուրսների կառավարիչներին հանձնեց մասնակցության հավաստագրերը: