Հայաստանի Բանկերի Միություն
Քննարկումներ ՀՀ բանկերի հանրային կապերի պատասխանատուների մասնակցությամբ
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Ս. Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ բանկերի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետների հետ:
Հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակներում անդրադարձ է կատարվել 2018 թվականի ընթացքում ՀՀ բանկերի կողմից բարեգործական, սոցիալական և աջակցության նպատակներով իրականացված միջոցառումների քանակի և ծավալների, ինչպես նաև ներված վարկերի, տոկոսների և տույժ- տուգանքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման աշխատանքների կազմակերպմանը, որոնց ուղղությամբ առաջիկայում Հայաստանի բանկերի միությունը նախատեսում է պատրաստել հանրային հրապարակումներ:
Այնուհետև քննարկվել են տնտեսական լրագրողների և բանկերի հասարակայնության հետ կապերի պատասխանատուների մասնակցությամբ առաջիկայում նախատեսվող կլոր-սեղանի, ինչպես նաև ֆինանսական լրագրողների համար կազմակերպվելիք սեմինարների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Աշխատանքային հանդիպման մասնակիցներն ընդգծել են օրակարգում ներառված հարցերի կարևորությունը և պատրաստակամություն հայտնել իրենց հնարավոր ակտիվ մասնակցությունն ունենալ այդ միջոցառումներին:
Նմանատիպ նորություններ
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում առկա բանկերի համար խնդրահարույց փոփոխությունների վերաբերյալ այսօր Հայաստանի բանկերի միությունում տեղի ունեցավ առցանց հանդիպում-քննարկում