Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Նախորդ տարվա համեմատ ՀՀ բանկերի կողմից վճարված հարկերն ավելացել են 9.4 տոկոսով

14.11.2019
Նախորդ տարվա համեմատ ՀՀ բանկերի կողմից վճարված հարկերն ավելացել են  9.4 տոկոսով

  Հայաստանի բանկերի միութունը մշտապես դիտարկում է Պետական եկամուտների կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ  առևտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետևում բանկային համակարգի կողմից կատարվող հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին և ծավալներին:

  Համաձայն հրապարակված հերթական տեղեկատվության՝ ընդամենը հարկերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2019 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում կազմել են 764.6 մլրդ ՀՀ դրամ, որը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 90.8 մլրդ ՀՀ դրամով կամ 13.5%-ով:

  ՀՀ 17 առևտրային բանկերը կազմելով  1000 խոշոր հարկատուների ցանկի ընդամենը                  1.7 %-ը՝ նշված ժամանակահատվածում  վճարել են 42.3 մլրդ դրամի չափով հարկեր կամ ընդհանուրի 5.5%ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3.6 մլրդ ՀՀ դրամով կամ 9.4%-ով:

  Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում կազմել է 2 մլրդ 489 մլն դրամ և գերազանցել մնացած կազմակերպությունների միջինին, որը կազմել է  734 մլն դրամ:

  Հավելենք, որ ուղղակի հարկերի ընդամենը՝ շահութահարկի և եկամտահարկի մասով բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2019 թվականի 9 ամիսների ընթացքում  կազմել է 298.2 մլրդ ՀՀ դրամ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 67.9 մլրդ դրամով կամ 29.5%-ով: Միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2019 թվականի 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 5.5 մլրդ դրամով կամ 15.9%-ով՝ կազմելով 40 մլրդ դրամ: Այստեղ բանկերը էապես առաջնային դիրքերում են: Առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում  ընթացիկ տարվա 9 ամիսների կտրվածքով, ուղղակի հարկերով, 12 առևտրային բանկ գտնվում են առաջին                100-յակի ցուցակում:  2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը եղել է 2 մլրդ 354 մլն դրամ և մի քանի անգամ գերազանցել մնացած կազմակերպությունների միջինին, որը կազմել է 262 մլն դրամ:

 

Հայաստանի բանկերի միության

հասարակայնության հետ կապերի ծառայություն