Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Կլոր սեղան «Բանկ-լրագրող համագործակցություն, ծրագրերն ու հեռանկարները» թեմայով

13.03.2019
Կլոր սեղան «Բանկ-լրագրող համագործակցություն, ծրագրերն ու հեռանկարները» թեմայով

  Հայաստանի բանկերի միության և Տնտեսական լրագրողների ակումբի համատեղ նախաձեռնությամբ մարտի 12-ին կազմակերպվել է  «Բանկ-լրագրող համագործակցություն, ծրագրերն ու հեռանկարները» խորագրով  կլոր սեղան՝  քննարկելու ՀՀ առևտրային բանկերի և լրատվամիջոցների համագործակցության  իրական հեռանկարներն ու ձևաչափերը:

  Կլոր սեղանին մասնակցել են տարբեր լրատվամիջոցներում աշխատող և ֆինանսատնտեսական թեմաները լուսաբանող լրագրողներ ու ՀՀ առևտրային բանկերի հանրային կապերի պատասխանատուներ:

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Ս. Սարգսյանն իր խոսքում անդրադարձել  է  Բանկային համակարգի ու տնտեսական լրագրողների  համագործակցության  բարելավմանն ուղղված հարցերին, ընդգծել այդ ասպարեզում փոփոխություններ և նոր լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:

Այնուհետև Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Ա. Բաղդասարյանը դիտարկումներ է կատարել PR տեխնոլոգիաների, ընկերության դրական իմիջի ձևավորման և  մասնագիտական էթիկայի հիման վրա  փոխհամագործակցության կարևորության վերաբերյալ:

Քննարկման ընթացքում բանկ-լրագրող շփումների  և արդյունավետ համագործակցության, առկա խնդիրների և դրանց լուծման, ինչպես նաև բանկային գործընթացների լուսաբանման աշխատանքների  կազմակերպման վերաբերյալ իրենց նկատառումներն  են ներկայացրել ու մտքեր փոխանակել լրատվական ոլորտի փորձագետները, լրագրողներն ու մի շարք բանկերի հանրային կապերի պատասխանատուներ:

Կլոր սեղան-քննարկման ընթացքում  նախանշվել են նաև տնտեսական լրագրողների մասնակցությամբ առաջիկայում նախատեսվող սեմինարների կազմակերպմանը և հետագա համագործակցության արդյունավետության բարձրացմանը միտված որոշակի ծրագրեր:

 

Հայաստանի բանկերի միություն

 Տնտեսական լրագրողների ակումբ

Նմանատիպ նորություններ

Աշխատանքային քննարկում՝ «ՀՀ քաղօրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի շուրջ
Աշխատանքային քննարկում՝ «ՀՀ քաղօրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ
24.07.2020

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում առկա բանկերի համար խնդրահարույց փոփոխությունների վերաբերյալ այսօր Հայաստանի բանկերի միությունում տեղի ունեցավ առցանց հանդիպում-քննարկում