Հայաստանի Բանկերի Միություն
Աշխատանքային քննարկում սնանկության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ
Բանկերի միության առաջարկով ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Սնանկության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, Հիմնադրամի փորձագետներ, հայաստանյան առևտրային բանկերի շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ, որոնք նախապես իրենց առաջարկներն ու առարկություններն էին ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ:
Փոխնախարար Հովհաննիսյանը ներկայացրել է քննարկման ձևաչափը, որին էլ հաջորդել է շուրջ մեկ ժամ տևողությամբ աշխատանքային քննարկումը: Հանդիպման ավարտին բանկային ոլորտի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել նախագծով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ:
ՀՀ արդարադատության նախարարություն
Նմանատիպ նորություններ
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում առկա բանկերի համար խնդրահարույց փոփոխությունների վերաբերյալ այսօր Հայաստանի բանկերի միությունում տեղի ունեցավ առցանց հանդիպում-քննարկում