Հայաստանի Բանկերի Միություն
Քննարկվել են բանկային ոլորտի հետ համագործակցության հեռանկարները
Հայաստանի բանկերի միության և Միացյալ Նահանգների Զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) միջև հաստատված համագործակցության շրջանակում ՀԲՄ-ում հյուրընկալվել են DFC-ի Փոքր բիզնեսի և ֆինանսական ծառայությունների գրասենյակի տնօրեն Քենեթ Էնջլը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները։
Ողջունելով հյուրերին՝ ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը կարևորել է Զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ միության համագործակցության ընդլայնումը՝ ընդգծելով վերջինիս դերը ֆինանսական կառույցներին աջակցելու՝ մասնավորապես առևտրային բանկերի միջոցով փոքր բիզնեսների համար վարկային հասանելիություն ապահովելու գործում։
Առևտրային բանկերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում DFC-ի Փոքր բիզնեսի և ֆինանսական ծառայությունների գրասենյակի տնօրեն Քենեթ Էնջլը ներկայացրել է կորպորացիայի առաքելությունը, աջակցության հիմնական գործիքներն ու հեռանկարային ծրագրերը։ Քննարկվել են նաև առևտրային բանկերի հետ համագործակցության հեռանկարները։