Հայաստանի Բանկերի Միություն
ՀԲՄ-ն դարձել է Միջազգային Ֆինանսական կորպորացիայի (IFC) Կայուն Բանկային և Ֆինանսական Ցանցի անդամ
Նպատակ ունենալով խթանել Հայաստանում կայուն ֆինանսների զարգացումը, ինչպես նաև պատասխանատու բանկային գործունեության միջազգայնորեն ընդունված հիմնարար մոտեցումների ներդրումը՝ Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) դարձել է Միջազգային Ֆինանսական կորպորացիայի Կայուն Բանկային և Ֆինանսական Ցանցի (Sustainable Banking and Finance Network/SBFN) անդամ:
SBFN-ի նպատակն է խթանել կայուն ֆինանսների զարգացումը՝ անդամ կազմակերպությունների միջև կարծիքների, գաղափարների և փորձի փոխանակման, ինչպես նաև տեխնիկական ռեսուրսները կիսելու և կարողությունների զարգացման միջոցով:
SBFN-ն իրականացնում է բազում հետազոտական աշխատանքներ՝ կայուն ֆինանսների ուղղությամբ համապատասխան քաղաքականության զարգացման, անդամների կողմից ձեռք բերված գիտելիքների, վերհանված խնդիրների/խոչընդոտների և հնարավորությունների վերաբերյալ։
Անդամակցությունը ՀԲՄ-ին հնարավորություն կտա անդամ բանկերին պարբերաբար ներկայացնել IFC/SBFN-ի կողմից հրապարակվող զեկույցներն ու հետազոտությունները, ինչպես նաև ներգրավվել տարբեր նախաձեռնություններում և մասնակցել իրականացվելիք միջազգային ծրագրերին։
Նմանատիպ նորություններ
Թբիլիսի կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպում ունեցավ նաև «TBC» բանկի ղեկավար կազմի հետ։
Վրաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպել է նաև «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեի հետ։
Տեղի է ունեցել Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի այցը հարևան Վրաստան, որի ընթացքում օգոստոսի 29-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ձնելաձեի հետ։