Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀՀ բանկերի աջակցությամբ արցախցի բազմազավակ ընտանիք կունենա իր սեփական տունը

27.07.2022
ՀՀ բանկերի աջակցությամբ արցախցի բազմազավակ ընտանիք կունենա իր սեփական տունը

  Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ հիմնվող բնակավայրում ներկայում ընթանում են շինարարական մեծածավալ աշխատանքներ։ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տեղահանված բազմազավակ ընտանիքներ արդեն այս տարի կտոնեն իրենց բնակարանամուտը։  Նրանց շարքում է նաև այն ընտանիքը, որի տան շինարարությունն իրականացվում է առևտրային բանկերի ֆինանսավորմամբ։

  Դեռևս նախորդ տարեվերջին տեղեկացրել էինք, որ ՀՀ բանկերն՝ ի դեմս Հայաստանի բանկերի միության, որոշում են կայացրել մասնակից դառնալ «Ապրելու Արցախ» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «100 տուն Արցախում» ծրագրին և ֆինանսավորել մեկ բազմազավակ ընտանիքի համար կառուցվող տան շինարարական աշխատանքները։

  Նախաձեռնության մասնակիցներին միավորում է մեկ գաղափար՝ բնակարանով   ապահովել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տեղահանված և տունը կորցրած մեր հայրենակիցներին՝ ապրեցնելով Արցախն ու արցախցուն։

Նմանատիպ նորություններ

ՀՀ ԱԺ պատգամավորների հետ քննարկվել են ՀՀ բանկային համակարգի և պետության սերտ համագործակցությունը
ՀՀ ԱԺ պատգամավորների հետ քննարկվել են ՀՀ բանկային համակարգի և պետության սերտ համագործակցությունը
14.09.2024

Հայաստանի բանկերի միության հրավերով սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և ՀՀ առևտրային բանկերի նախագահների հանդիպումը՝ բիզնես նախաճաշի ձևաչափով։

TBC բանկի համագործակցությունը հայկական բանկային համակարգի հետ գնահատելի է. ՀԲՄ նախագահ
TBC բանկի համագործակցությունը հայկական բանկային համակարգի հետ գնահատելի է. ՀԲՄ նախագահ
02.09.2024

Թբիլիսի կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպում ունեցավ նաև «TBC» բանկի ղեկավար կազմի հետ։