Union of Banks of Armenia
ՀՀ բանկերի աջակցությամբ արցախցի բազմազավակ ընտանիք կունենա իր սեփական տունը
Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ հիմնվող բնակավայրում ներկայում ընթանում են շինարարական մեծածավալ աշխատանքներ։ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տեղահանված բազմազավակ ընտանիքներ արդեն այս տարի կտոնեն իրենց բնակարանամուտը։ Նրանց շարքում է նաև այն ընտանիքը, որի տան շինարարությունն իրականացվում է առևտրային բանկերի ֆինանսավորմամբ։
Դեռևս նախորդ տարեվերջին տեղեկացրել էինք, որ ՀՀ բանկերն՝ ի դեմս Հայաստանի բանկերի միության, որոշում են կայացրել մասնակից դառնալ «Ապրելու Արցախ» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «100 տուն Արցախում» ծրագրին և ֆինանսավորել մեկ բազմազավակ ընտանիքի համար կառուցվող տան շինարարական աշխատանքները։
Նախաձեռնության մասնակիցներին միավորում է մեկ գաղափար՝ բնակարանով ապահովել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տեղահանված և տունը կորցրած մեր հայրենակիցներին՝ ապրեցնելով Արցախն ու արցախցուն։
Related news
During his visit to Tbilisi, the president of the Union of Banks of Armenia, Daniel Azatyan, also met with the management staff of TBC bank.
During his visit to Georgia, Daniel Azatyan, the President of the Union of Banks of Armenia, also met with the General Director of Bank of Georgia Archil Gachechiladze.
On August 29, Daniel Azatyan, the president of the Union of Banks of Armenia, visited Tbilisi. Mr. Azatyan’s first meeting was with Alexander Dzneladze, the president of the Banking Association of Georgia.