Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հանդիպում ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի հետ

21.02.2019
Հանդիպում ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի հետ

Հայաստանի բանկերի միությունում կայացել է ՀԲՄ գործադիր տնօրեն Ս. Սարգսյանի և ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ա. Խաչատրյանի հանդիպումը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել բանկային համակարգում իրականացվող պահպանության աշխատանքների, ինչպես նաև հիշյալ գործընթացի կազմակերպական մանրամասների վերաբերյալ:

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենն ու ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետն անդրադարձ են կատարել բանկերի մասնաճյուղերում պահպանության աշխատանքների շարունակական կատարելագործմանն ու արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն՝ պահպանության աշխատանքների արդիականացման ուղղությամբ առաջարկությունների մշակման և ՀՀ առևտրային բանկերի հետ համապատասխան քննարկում կազմակերպելու վերաբերյալ:

 

Հայաստանի բանկերի միության

հանրային կապերի ծառայություն