Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հայաստանի բանկերի միության հատուկ մրցանակը հանձնվեց Վիքիպեդիայի՝ ֆինանսատնտեսագիտական թեմաներով հոդվածների մրցույթի մասնակցին

01.09.2021
Հայաստանի բանկերի միության հատուկ մրցանակը հանձնվեց Վիքիպեդիայի՝ ֆինանսատնտեսագիտական թեմաներով հոդվածների մրցույթի մասնակցին

«Իմ ֆինանսների ամիս-2021» ծրագրի շրջանակում կայացավ ֆինանսատնտեսագիտական թեմաներով հոդվածների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

  Մրցույթի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում ապահովել ֆինանսատնտեսական բովանդակության ամբողջական համապարփակ ներկայացումը և շարունակական նորացումը, ինչպես նաև Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի ներկայացումը թե՛ հայերեն և թե՛ այլ լեզուներով։ Մրցույթի հաղթողներին և հատուկ մրցանակակիրներին ընտրել է ֆինանսաբանկային ոլորտի մասնագետներից բաղկացած ժյուրին: Մրցույթի շրջանակներում գրվել էր 119 հոդված, և 8 խմբագիրներ ստացան դրամական և հատուկ մրցանակներ:

  Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչ կառույցներին և մրցույթի մասնակիցներին համատեղ իրականացված կարևոր նախաձեռնության համար՝ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանը կարևորեց մրցույթի անցակացումն ինչպես հայերեն Վիքիմեդիայի համալրման, այնպես էլ  ֆինանսական գրագիտության բարձրացման տեսանկյունից:

  Հայաստանի բանկերի միության հատուկ մրցանակին և հավաստագրին արժանացավ հոդվածագիր Շողեր Ոսկանյանը: Հոդվածը 18-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիացի ականավոր տնտեսագետ և քաղաքական գործիչ, դասական քաղաքատնտեսության ներկայացուցիչ Անն Ռոբեր Ժակ Տյուրգոի մասին է։

Ամբողջական հոդվածը հասանելի է հետևյալ հղումով