Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀԲՄ-ն դարձել է Եվրոպական բանկային ֆեդերացիայի (EBF) գործակցող անդամ

13.07.2023
ՀԲՄ-ն դարձել է Եվրոպական բանկային ֆեդերացիայի (EBF) գործակցող անդամ

Նպատակ ունենալով զարգացնել և ամրապնդել միջազգային ֆինանսական համակարգի կառույցների հետ համագործակցությունը Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) դարձել է Եվրոպական բանկային ֆեդերացիայի/ԵԲՖ (European Banking Federation/EBF) գործակցող անդամ:

  Եվրոպական բանկային ֆեդերացիան Եվրոպական բանկային համակարգի “ձայնն” է, որը միավորում է 32 ազգային բանկային ասոցիացիաներ Եվրոպայում, որոնք ներկայացնում են մոտ 3500 բանկերի շահերը և ավելի քան 10 բանկային ասոցիացիաներ Եվրոպայից դուրս: Ֆեդերացիայի նպատակն է խթանել արդյունավետ ոլորտային քաղաքականությունների և ռազմավարությունների մշակմանը՝  հիմնվելով կայուն, ապահով և ներառական ֆինանսական էկոհամակարգի վրա: Կառույցն իր առաքելությունն ու ռազմավարական նպատակներն իրականացնում է կայուն աճի ֆինանսավորման, բանկային գործունեության թվային վերափոխման, ճգնաժամային իրավիճակներում բանկերի վերադիրքավորման, միասնական վերահսկողական մեխանիզմով բանկային համակարգի ձևավորման, ինչպես նաև ֆինանսական գրագիտության բարձրացման ուղղություններով:

  Այս անդամակցությունը կնպաստի միջազգային մասնագիտական կառույցների և անհատների հետ համագործակցության ընդլայնմանը, կապահովվի գործուն մասնակցություն համաշխարհային բանկային համակարգի զարգացումներին և առաջավոր փորձի փոխանակմանը, ինչպես նաև հնարավորություն կտա մասնակցել ԵԲՖ-ի կողմից իրականացվող մասնագիտական հարցումներին և հետազոտություններին՝ ստանալով դրանց վերջնարդյունքները: Կարևոր է նաև ընդգծել, որ ՀԲՄ-ն հնարավորություն կունենա, կարևորագույն համակարգային խնդիրների դեպքում, ԵԲՖ-ից ստանալ վերջիններիս առնչությամբ Եվրոպական փորձի վերաբերյալ տեղեկատվություն: