Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Շնորհավորական ուղերձ բանկային աշխատողի օրվա առիթով

22.11.2019
Շնորհավորական ուղերձ բանկային աշխատողի օրվա առիթով

  Շնորհավորում եմ Բանկային աշխատողի օրվա առիթով և ցանկանում, որ մասնագիտական ու անձնական հաջողությունները մշտապես մաս կազմեն համակարգի բոլոր աշխատակիցների գործունեությանը:

  Մենք այսօր հպարտությամբ ենք փաստում, որ բանկային համակարգը կայացած, մրցունակ, հուսալի ու վստահելի համակարգ է: Սակայն պետք է այդ ամենի կողքին հպարտորեն նշենք նաև, որ համակարգի նկատմամբ նմանատիպ դրական որակների ապահովման գործում անառարկելի մասնակցություն ունեն նաև բանկային աշխատողները՝ իրենց ամենօրյա եռանդուն ու նվիրված աշխատանքի շնորհիվ:

  Բանկային աշխատողները յուրահատուկ նկարագիր ու մտածողություն ունեցող մարդիկ են և հասարակության շրջանում ունեն իրենց բացառիկ դերն ու կարևորությունը:

  Բանկային աշխատողի օրվա շնորհավորանքներին զուգահեռ ցանկանում եմ մաղթել նաև ձեռքբերումներ ու շարունակական առաջընթացներ:

  Թո՛ղ որ, բանկային աշխատակիցների ջանքերն այսուհետ ևս նպաստեն համակարգի արդյունավետության առավել բարձրացմանը:

 

Հարգանքներով՝

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

ՍԵՅՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ