Հայաստանի Բանկերի Միություն
ՀԲՄ մասնակցությունը «Արհեստական բանականության կիրառական լուծումները ՀՀ ֆինանսական ենթակառուցվածքներում» հետազոտությանը
Հայաստանի բանկերի միության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև ձևավորված համագործակցության շրջանակներում ՀԲՄ-ն՝ ի դեմս առևտրային բանկերի, աջակցել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից իրականացվող «Արհեստական բանականության կիրառական լուծումները ՀՀ ֆինանսական ենթակառուցվածքներում» թեմայով հետազոտությանը, որի շրջանակներում նախատեսվում էր ձևավորել կոնկրետ խնդիրներ և մշակել դրանց լուծումները։
ՀԲՄ կողմից մասնավորապես տրամադրվել է ամփոփ, ապանձնավորված տեղեկություն ՀՀ բանկային համակարգում արհեստական բանականության համակարգերի կիրառման վերաբերյալ:
Կատարված հետազոտության հիմնական արդյունքները ներկայացվեցին կազմակերպված հեռավար հանդիպման-քննարկման շրջանակներում, որին մասնակցել և առաջարկություններով հադես են եկել ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը և Միության փոխտնօրեն Արման Սարգսյանը: Ընդգծելով ՏՏ ոլորտի ինովացիոն լուծումների կիրառման կարևորությունը բանկային համակարգում՝ ՀԲՄ ներկայացուցիչներն իրենց ելույթներում կարևորել են ընտրված թեմայի արդիականությունն ու գործնական նշանակությունը:
Հետազոտության արդյունքները հրատարակվել են գիտական հոդվածների տեսքով: Առաջիկայում ՀԲՄ և առևտրային բանկերին կտրամադրվի նաև հետազոտական զեկույցի ավարտական տարբերակը: