Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային համակարգի նախորդ տարվա ցուցանիշները

14.02.2020
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային համակարգի նախորդ տարվա ցուցանիշները

  Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը և ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման շրջանակներում ամփոփել են բանկային համակարգի նախորդ տարվա ցուցանիշները՝ ներկայացնելով  համակարգի  գործունեության տարբեր ուղղություններում գրանցված հիմնական արդյունքները: 

  Համաձայն ասուլիսին  ներկայացված վիճակագրության՝  բանկերի տարեկան ընդհանուր կապիտալը կազմել է 844.8 մլրդ. դրամ:  2018թվականի համեմատ (771 մլրդ)  աճը կազմել է 73  մլրդ դրամ  կամ  9.5%:

  Ընդհանուր ակտիվները  կազմել  են 5.805 մլրդ դրամ: 2018թվականի համեմատ (4.963 մլրդ)  աճը կազմել է 842 մլրդ դրամ  կամ 17%:

  Ընդհանուր պարտավորությունները  նշված ժամանակահատվածում կազմել  են 4.960 մլրդ դրամ: 2018թվականի համեմատ (4.192  մլրդ)  աճը կազմել է 768  մլրդ դրամ  կամ 18.3%:

  Վարկային ներդրումները 2019թ. ցուցանիշներով կազմել  են  3.572  մլրդ դրամ: 2018թ. համեմատ (3.245 մլրդ)  աճը կազմել է 327 մլրդ դրամ  կամ  10.1%:

  2019թ. արդյունքներով բանկային համակարգն ապահովել է 78 մլրդ դրամի շահույթ: 2018թվականի համեմատ (62.2 մլրդ)  աճը կազմել է 15.8 մլրդ դրամ  կամ  25.4%:

  Բանկային համակարգում նախորդ տարի  ակտիվների շահութաբերությունը (ROA) կազմել է  1.34 %, իսկ կապիտալի շահութաբերությունը (ROE)  9.24%:

    Ասուլիսի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև վճարային քարտերով իրականացված գործարքներին և ներկայացվել, որ 2019 թվականին վճարային քարտերի քանակը կազմել է   2 390 376, որը 2018 թվականի (2 024 070) համեմատ ավելացել է 366 306-ով կամ 18,1%-ով:

  2019թ-ին վճարային քարտերով կատարվել է 64 728 868 գործարք, որը 2018թ-ի համեմատ ավելացել է   16 604 108-ով կամ 34.5%-ով: 2019թ-ին վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 2 344 113 մլն ՀՀ դրամ, որը 2018թ-ի համեմատ ավելացել է 411 309 մլն դրամով կամ 21.3%-ով:

  2019թ-ին՝ կանխիկ գործարքների քանակը կազմել է  33 582 783, որը 2018թ-ի համեմատ ավելացել է  3 472 181-ով կամ 11.5%-ով: Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 31 146 085, որը 2018թ-ի համեմատ  աճել է 13 131 927-ով կամ 72,9%-ով:

  2019թ-ին՝կանխիկ գործարքների ծավալը կազմել է 1 742 091 մլն դրամ, որը 2018թ-ի համեմատ ավելացել է 205 224 մլն դրամով կամ 13.4%-ով: Անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 602 022 մլն դրամ, որը 2018թ-ի համեմատ ավելացել է  206 085  մլն դրամով կամ 52%-ով:

  Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը և ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը պատասխանել են նաև լրագրողների  հարցերին, ինչպես նաև նախանշել են ընթացիկ տարում նախատեսվող ծրագրային առաջնահերթություններն ու համակարգի զարգացման գերակա ուղղությունները: