Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Վերապատրաստման նոր հնարավորություններ ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների համար

13.08.2025
Վերապատրաստման նոր հնարավորություններ ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների համար

2025թ․ փետրվար–հուլիս ամիսներին Բանկերի միության ուսումնական և որակավորման կենտրոնը կազմակերպել է վերապատրաստման ավելի քան 25 դասընթաց՝ տարբեր ստորաբաժանումներում աշխատող մասնագետների հմտությունների և կարողությունների զարգացման նպատակով։

Դասընթացներին մասնակցել է ավելի քան 450 մասնակից ֆինանսաբանկային կառույցներից։

Թեմաներն ըստ ուղղությունների՝ բանկային գործ և ֆինանսներ, ռիսկերի կառավարում, վարկային վերլուծություն, թվային տեխնոլոգիաներ, իրավական կարգավորումներ, ՓԼ/ԱՖ, առաջնորդություն, վաճառքի հմտություններ և այլ:

 

Վերապատրաստման առաջիկա դասընթացների ժամանակացույցը

https://uba.am/.../educational.../educational_programs.html