Հայաստանի Բանկերի Միություն
Արտավազդ արքայից մինչև Տիգրան Մեծ. Հայաստանի բանկերի միության աջակցությամբ նոր հեքիաթ է ծնվել
Թվերի աշխարհին զուգահեռ փոքրերի մոլորակում նույնպես Հայաստանի բանկերի միությունն առաքելություն ունի:
Միության աջակցությամբ տպագրվել է Արփի Մաղաքյանի նոր՝ «Տիգրան Մեծի հեքիաթը» գիրքը:
Հունիսմեկյան կախարդական հրավառությունը եղավ հենց գրքի շնորհանդեսի տեսքով: Անգլիական այգում հավաքված փոքրիկները գրքից հատվածներ լսեցին հենց հեղինակի մեկնաբանությամբ, հասցրին ճամփորդել հեքիաթի պատկերազարդ էջերով ու գտան հրաշքի ու իրականության սահմանը հայոց պատմության գաղտնի դարակներում:
Օրվա հերոսներին շնորհավորեց նաև Հայաստանի բանկերի միության աշխատակազմի ղեկավար Քրիստինե Բեգլարյանը՝ ընդգծելով, որ երեխաներն են մեր ապագայի հույսն ու ապավենը:
Սա Արփի Մաղաքյանի հետ երկրորդ համագործակցությունն է: Մանկության գունավոր կծիկը Հայաստանի բանկերի միությունը սկսեց բացել «Արտավազդ արքայի հեքիաթը» գրքով՝ կրկին իր ներդրումն ունենալով տպագրության մեջ:
Նմանատիպ նորություններ
Թբիլիսի կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպում ունեցավ նաև «TBC» բանկի ղեկավար կազմի հետ։
Վրաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպել է նաև «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեի հետ։
Տեղի է ունեցել Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի այցը հարևան Վրաստան, որի ընթացքում օգոստոսի 29-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ձնելաձեի հետ։