Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Բաց բանկային համակարգի ու տարածաշրջանային համագործակցության օրակարգը Թբիլիսիում

02.06.2025
Բաց բանկային համակարգի ու տարածաշրջանային համագործակցության օրակարգը Թբիլիսիում

Վրաստանի բանկային ասոցիացիայի հրավերով ՀԲՄ նախագահի տեղակալ Ռուբեն Մելիքյանը մասնակցել է Թբիլիսիում կայացած «Անդրսահմանային բաց բանկային համակարգ․ կառուցելով կամուրջ տարածաշրջանային և գլոբալ ֆինանսական էկոհամակարգերի միջև» խորագրով պանելային քննարկմանը։

Պանելային քննարկման շրջանակում մասնակիցներն անդրադաձել են տարածարշջանային համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերին, որոնք միտված են ֆինանսական հասանելիության բարձրացմանը, նորարարական ծառայությունների տարածմանը, ինչպես նաև բաց բանկային համակարգի և ակնթարթային վճարումների ոլորտների հետագա զարգացմանը ողջ տարածաշրջանում։

Հարկ է նշել, որ նշված պանելային քննարկումը կազմակերպվել էր  Վրաստանի ազգային արժույթի՝ լարիի 30-ամյակին նվիրված միջազգային համաժողովի շրջանակում։