Հայաստանի Բանկերի Միություն
Հայաստանի բանկերի միությունը հյուրընկալել է ԲՈՒՀ-երի ուսանողներին
Ուսանողության միջազգային օրվա առթիվ Հայաստանի բանկերի միությունը հյուրընկալել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Գլաձոր համալսարանի ագրոբիզնես, ֆինանսներ և բանկային գործ ֆակուլտետների ուսանողներին:
Այցի շրջանակում ուսանողները ծանոթացել են միության գործունեությանը, մասնակցել մասնագիտական վարպետաց դասին: ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հետ կազմակերպված հանդիպում-քննարկման շրջանակում ներկայացվել է տեղեկատվություն բանկային համակարգի վերաբերյալ, անդրադարձ է կատարվել նաև ուսանողներին հուզող հարցերին:
Առանձնակի կարևորելով երիտասարդության ներուժը տնտեսության և մասնավորապես բանկային համակարգի զարգացման գործում` Սեյրան Սարգսյանը ներկաներին շնորհավորել է Ուսանողության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով հաջողությունններ ուսման և հետագա մասնագիտական գործունեության մեջ:
ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն