Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ)

01.11.2018
Աջակացություն  Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ)

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում` ՀՀ Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության,  ՀՀ բանկերի ղեկավարների և մարզպետարանի ղեկավարության մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական հարցերը և ֆինանսական կառույցների հնարավոր մասնակցությունն այդ հարցերում:

հիշեցնենք, որ սույն թվականի փետրվար ամսին ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և բանկերի նախագահները կրկին գտնվում էին Շիրակի մարզում և մարզպետարանի ղեկավարության հետ քննարկել էին մարզին հուզող հարցերը: Ներկայացվել էին նաև մարզի դպրոցների հիմնական կարիքները և բացերը, որոնք մեծապես խոչընդոտում էին ուսումնակրթական գործընթացի արդյունավետության ապահովմանը: Արդյունքում, ձեռք էր բերվել պայմանավորվածություն իրականացնելու մարզի դպրոցներում ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան համակարգչային դասասենյակների վերանորոգման ու կահավորման աշխատանքներ՝ ուղղված որակյալ կրթության և ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Ֆինանսական կառույցների ղեկավարները հանդիպմանը հաջորդող ասուլիսով ամփոփեցին նաև կատարված աշխատանքները.
• 24 դպրոցներում, որտեղ ուսանում է շուրջ 5400 աշակերտ և դասավանդում 570 մանկավարժ, տրամադրվել է ավելի քան 150 համակարգիչ, տպող սարքեր, որոշ դեպքերում նաև էլեկտրոնային գրատախտակներ, ըստ անհրաժեշտության վերանորոգվել են դասասենյակները և տրամադրվել է նաև կահույք` աթոռներ, համակարգչային սեղաններ: 24 դպրոցներում աշխատանքներն ավարտին են հասցվել արդեն ամռանը, որոնք շահագործման են հանձնվել նոր ուսումնական տարվա սկզբին:
• Ուսումնական տարվա սկզբին Ամասիայի 13 դպրոցներին ևս տրամադրվեցին համակարգիչներ:
Ընդհանուր առմամբ 37 դպրոցների համակարգչային տեխնիկայի պահանջարկը բավարարվել է:

Ասուլիսի ժամանակ Ֆինանսական կառույցների ղեկավարներին իր շնորհակալական խոսքը հղեց Շիրակի մարզի մարզպետը՝ կատարված աշխատանքների համար՝ շեշտելով ՀՀ կենտրոնական բանկի, բանկերի և Շիրակի մարզպետարանի համագործակցության ամրապնդման կարևորությունը:

 

Կատարված աշխատանքների վերաբերյալ ռեպորտաժը կարող եք դիտել ստորև

 

 

 Շիրակի Հանրային Հեռուստաընկերության ռեպորտաժը ստորև

 

 

Նմանատիպ նորություններ

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային համակարգի նախորդ տարվա ցուցանիշները
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային համակարգի նախորդ տարվա ցուցանիշները
19.03.2019

  Հայաստանի բանկային համակարգի նախորդ տարվա գործունեության հիմնական արդյունքներն ու ցուցանիշները ներկայացնելու նպատակով Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանը և ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը հանդիպում են ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

ՀՀ բանկերն աջակցություն են ցուցաբերել Արցախի ուսումնական հաստատություններին
ՀՀ բանկերն աջակցություն են ցուցաբերել Արցախի ուսումնական հաստատություններին
11.03.2019

  Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից պարբերաբար իրականացվող բարեգործական ծրագրերից հերթականն ուղղվել է Արցախի Հանրապետության ուսումնական հաստատությունների տեխնիկական վերազինմանը:

Արցախի երեխաների հանգիստը Հայաստանի Հանրապետությունում
Արցախի երեխաների հանգիստը Հայաստանի Հանրապետությունում
01.11.2018

Արդեն 3 տարի շարունակ ՀՀ բանկերի աջակցությամբ իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող երեխաների հանգիստը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու ծրագիրը: