Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Արցախի երեխաների հանգիստը Հայաստանի Հանրապետությունում

01.11.2018
Արցախի երեխաների հանգիստը Հայաստանի Հանրապետությունում

Արդեն 3 տարի շարունակ ՀՀ բանկերի աջակցությամբ իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող երեխաների հանգիստը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու ծրագիրը:

Յուրաքանչյուր տարի ծրագրին մասնակցում է 50-70 երեխա: Այս տարի նույնպես, ուսումնական տարվա ավարտից հետո կրկին ազդարարվեց ծրագիրը, որը մեկնարկեց սույն թվականի հուլիս ամսին:
Այս տարի ծրագրում ներառվել էր 60 երեխա և 4 ղեկավար, ովքեր ժամանեցին Հայաստանի Հանրապետություն 2 խմբով, յուրաքանչյուր խմբում 30-ական երեխա: Յուրաքանչյուր խումբն անցկացրեց Հայաստանի Հանրապետությունում 10-ն օր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ժամանած երեխաների հանգիստը կազմակերպվեց Վանաձորի ՙԹեժ Լեռ՚ ճամբարում՝ Լոռվա հիասքանչ բնության գրկում: Երեխաների հանգիստն ուղեկցվել է Լոռվա չքնաղ բնության ճանաչողական էքսկուրսիաներով, պատմամշակութային վայրեր այցելություններով, ինչպես նաև զվարճանքներով և խաղերով:

Հանգստի ընթացքում հիշարժան է դարձել Արգենտինայի ՙԳայանե՚ պարային խմբի այցելությունը ճամբար և հանդիպումն Արցախի երեխաների հետ: Երեխաներն ամենայն ոգևորությամբ ողջունեցին իրենց սփյուռքահայ ընկերներին հետաքրքիր ելույթներով՝ երգ ու պարով, ասմունքով: Արցախցի երեխաների երգ ու պարին անտարբեր չմնալով՝ իրենց պարով միացան ՙԳայանե՚ պարային խմբի սփյուռքահայ ընկերները, և Լոռվա բնության այդ գողտրիկ անկյունում կրկին հնչեց հայկական քոչարին ամենայն վեհությամբ:
Հայաստանի Հանրապետությունում անցկացրած հանգստի օրերը դեռ երկար կմնան Արցախի երեխաների հուշերում: Նրանք վերադարձան տուն՝ Արցախ՝ վառ տպավորություններով և հուշանվերներով:

Նմանատիպ նորություններ

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային համակարգի նախորդ տարվա ցուցանիշները
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային համակարգի նախորդ տարվա ցուցանիշները
19.03.2019

  Հայաստանի բանկային համակարգի նախորդ տարվա գործունեության հիմնական արդյունքներն ու ցուցանիշները ներկայացնելու նպատակով Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանը և ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը հանդիպում են ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

ՀՀ բանկերն աջակցություն են ցուցաբերել Արցախի ուսումնական հաստատություններին
ՀՀ բանկերն աջակցություն են ցուցաբերել Արցախի ուսումնական հաստատություններին
11.03.2019

  Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից պարբերաբար իրականացվող բարեգործական ծրագրերից հերթականն ուղղվել է Արցախի Հանրապետության ուսումնական հաստատությունների տեխնիկական վերազինմանը:

Աջակացություն  Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ)
Աջակացություն Շիրակի մարզի դպրոցներին ՀՀ բանկերի կողմից (տեսանյութ)
01.11.2018

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում` ՀՀ Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության,  ՀՀ բանկերի ղեկավարների և մարզպետարանի ղեկավարության մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական հարցերը և ֆինանսական կառույցների հնարավոր մասնակցությունն այդ հարցերում: