Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Մեկնարկեց ՀԲՄ սեմինարների շարքը՝ տնտեսական լրագրողների համար

22.08.2020
Մեկնարկեց ՀԲՄ սեմինարների շարքը՝ տնտեսական լրագրողների համար

  Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) Տնտեսական լրագրողների ակումբի հետ (ՏԼԱ) համատեղ այսօր մեկնարկեց սեմինարների շարք, որի շրջանակում ոլորտի փորձառու մասնագետները ֆինանսատնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողներին կներկայացնեն ՀՀ բանկային համակարգի գործունեությանն առնչվող և հանրային կարևորություն ունեցող տարբեր թեմաներ և համապատասխան վերլուծություններ:

  Բացման խոսքով հանդես եկան ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը և ՏԼԱ նախագահ Աննա Բաղդասարյանը:

  Սեմինարների շարքի առաջին բանախոս՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը տնտեսական լրագրողներին ներկայացրեց ամփոփ տեղեկատվություն բանկային համակարգի վերաբերյալ, անդրադարձ եղավ նաև մասնագիտացված բանկերի թեմային: Ներածական մասին հաջորդեց նաև հարցուպատասխանը։

  Նշենք, որ այս տարի, անվտանգության նկատառումներից ելնելով, սեմինարները սկզբնական փուլում կանցկացվեն յուրաքանչյուր շաբաթ հեռավար եղանակով:

  Ծրագրի ավարտին մասնակիցներին տրամադրվելու են համապատասխան վկայագրեր:

 

Հայաստանի բանկերի միության

հանրային կապերի ծառայություն