Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Այսօր նշվում է Խնայողությունների համաշխարհային օրը

31.10.2022
Այսօր նշվում է Խնայողությունների համաշխարհային օրը

  Աշխարհի տարբեր երկրներում տասնամյակներ շարունակ նշվող Խնայողությունների օրը  Հայաստանում սկսել է նշվել 2012թ-ից։ Օրվա խորհուրդն է հանրության շրջանում խթանել ֆինանսական խնայողություններ կատարելու գործընթացը՝ բնակչությանն իրազեկելով վերջինիս կարևորության և խնայողությունների պահպանման ու ավելացման տարբեր միջոցների մասին:

  Հայաստանում նմանօրինակ կայուն ու վստահելի միջոցներից թերևս ամենակիրառելիների շարքում են բանկային ավանդերը: Այս մասին փաստում է նաև վիճակագրությունը։ Մասնավորապես՝ 2022թ-ի 9 ամիսների ընթացքում բանկային համակարգում ընդհանուր ավանդներն ավելացել  են շուրջ 457 մլրդ դրամով (11.4%-ով)՝ կազմելով 4482 մլրդ դրամ։

  Նշված ժամանակահատվածում ռեզիդենտների ավանդներն ավելացել են շուրջ 215 մլրդ դրամով (6.8%-ով)՝ կազմելով 3360 մլրդ դրամ։ Ոչ ռեզիդենտների դեպքում ավանդներն ավելացել են շուրջ 242 մլրդ դրամով (27.5%-ով)`կազմելով  1122 մլրդ դրամ:

 

ՀԳ  98 տարի առաջ Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցած Խնայբանկերի առաջին միջազգային կոնգրեսի մասնակից պրոֆեսոր Ֆիլիպո Ռավիցայի առաջարկով կոնգրեսի վերջին օրը՝ հոկտեմբերի 31-ը, հայտարարվեց խնայողությունների համաշխարհային օր, որը ՄԱԿ-ի հատուկ բանաձևով պաշտոնապես ընդունվեց 1989թ.-ին: