Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀԲՄ գործընկեր կառույցը նշել է հիմնադրման 20-ամյակը

28.12.2023
ՀԲՄ գործընկեր կառույցը նշել է հիմնադրման 20-ամյակը

  Հայաստանի բանկերի միության նախագահի տեղակալ Սեյրան Սարգսյանը մասնակցել է միության գործընկեր՝ Տնտեսական լրագրողների ակումբի 20-ամյակին նվիրված միջոցառմանը։

  Միջոցառմանը ներկա են գտնվել նաև պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ակումբի գործընկերներն ու անդամները։

  Ողջույնի իր խոսքում ՀԲՄ նախագահի տեղակալ Սեյրան Սարգսյանը նշել է, որ  միության և ակումբի համագործակցությունն ունի 12 տարվա պատմություն, որի ընթացքում համատեղ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր և արդեն ավանդական դարձած միջոցառումներ։

  «Մեր երկարամյա համագործակցությունը թույլ է տալիս փաստել, որ ակումբն անցել է կայացման նշանակալի ճանապարհ՝ հաղթահարելով դժվարություններ, ունենալով զգալի ձեռքբերումներ ու իր շուրջ համախմբելով գաղափարակից ընկերների։ Այսօր այն իր տեսակով եզակի կառույց է, որը գործընկերների օգնությամբ և աջակցությամբ նպաստում է տնտեսական, այդ թվում ֆինանսաբանկային ոլորտի լրագրության որակի բարձրացմանը և հանրության շրջանում անկողմնակալ, մասնագիտական և մատչելի տեղեկատվության ապահովմանը»,-նշել է Սեյրան Սարգսյանը՝ բարձր գնահատելով ՏԼԱ նախագահ Աննա Բաղդասարյանի ներդրումը կառույցի կայացման գործում։

  ՏԼԱ նախագահ Աննա Բաղդասարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել փոխադարձ վստահության վրա հիմնված երկարամյա և արդյունավետ համագործակցության համար։