Հայաստանի Բանկերի Միություն
Խնայողությունների միջազգային օր 2018
ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի համագործակցությամբ սույնթվականիհոկտեմբերի 31-իննշեցին խնայողությունների միջազգային օրը:
Կարևորելով հասարակության ֆինանսական գրագիտության բարձրացման հիմնախնդիրը, ինչպես նաև խնայողություն անելու և խնայողությունները բանկերում պահելու հարցերը՝ այդ օրվա առիթով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվել էր համաժողով, որի ընթացքում կազմակերպիչների կողմից ներկայացվեց ամփոփ վիճակագրական տեղեկատվություն բանկերում ներդրված ավանդների և ավանդատուների վերաբերյալ, ինչպես նաև խոսվեց խնայողությունների օրվա խորհրդի և խնայողություններ անելու կարևորության մասին: Համաժողովին հաջորդեց ՙխնայողություների Էքսպո՚ ցուցահանդեսը, որտեղ բանկերը հանրությանը ներկայացրեցին խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված իրենց հատուկ առաջարկները։
Խնայողությունների համաշխարհային օրը սկիզբ է առել 1924 թվականին Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցած Խնայբանկերի առաջին միջազգային կոնգրեսից: Իտալացի պրոֆեսոր Ֆիլիպո Ռավիցայի առաջարկով կոնգրեսի վերջին օրը՝ հոկտեմբերի 31-ը, հայտարարվեց համաշխարհային խնայողությունների օր: Այդ օրը կոչված էր ողջ աշխարհում խթանելու ֆինանսական խնայողություններ կատարելու գործընթացը: Այդ նպատակով բանկերը սկսեցին համագործակցել կրթական, մշակութային և սպորտային հաստատությունների հետ՝ ամեն տարի հոկտեմբերի 31-ը վերածելով իսկական տոնախմբության: Խնայողությունների համաշխարհային օրը ՄԱԿ-ի դիրեկտիվայով պաշտոնապես ամրապնդվեց 1989թ.-ին:
Ար հեռուստաընկերության ռեպորտաժը ստորև