Հայաստանի Բանկերի Միություն
Հայաստանի բանկերի միության հատուկ մրցանակը հանձնվեց տասնամյա նկարչուհուն
ՀՀ ԿԲ «Իմ ֆինանսների ամիս-2021» ծրագրի շրջանակում կայացավ «Ինձ հեշտ չէ խաբելը» թեմայով նկարչական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Նկարչական մրցույթի նպատակն էր կարևորել ֆինանսական ոլորտում զգոն լինելը և ֆինանսական զեղծարարությունների ու խարդախությունների զոհ չդառնալը: Մրցույթին մասնակցում էին 5-12 տարեկան երեխաներն ու պատանիները:
Բացի հիմնական հաղթողներից, ֆինանսական կառույցները ներկայացնող ժյուրիի անդմաները պարգևատրեցին նաև իրենց կողմից հավանության արժանացած աշխատանքների հեղինակներին։
Հայաստանի բանկերի միության հատուկ մրցանակին և հավաստագրին արժանացավ Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի աշակերտուհի, Նոր Նորքի մշակույթի կենտրոնի ակադեմիական դասարանի սան տասնամյա ժասմինա Հովսեփյանը (աշխատանքը կցվում է):
Լուսանկարները՝ ABCFinance.am-ի ֆեյսբուքյան էջից