Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենը ներկայացրել է պատերազմում զոհված անձանց, նրանց հարազատների ներված վարկերի ծավալը

11.01.2022
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենը ներկայացրել է պատերազմում զոհված անձանց, նրանց հարազատների ներված վարկերի ծավալը

  Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները 2021 թվականի հուլիսի 30-ի դրությամբ ներել են պատերազմում զոհված և անհայտ կորած անձանց, նրանց ընտանիքների անդամների (17 հազար 100 անձանց)՝ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորությունները:

  Այս մասին հայտնել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ:

  «Զոհված և անհայտ կորած անձանց վարկային պարտավորությունների ներում է իրականացվել՝ 2400 անձանց մասով՝ 1 մլրդ 948 մլն դրամի չափով: Զոհված և անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների պարտավորությունների մասով ներվել է 631 մլն դրամ, պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց ընտանիքի անդամների պարտավորությունների մասով՝ 230 մլն դրամ: Բոլորը միասին շուրջ 2.8 մլրդ դրամ, որից 2 մլրդ 252 միլիոնը ներվել է բանկերի, 557 մլն դրամը՝ վարկային կազմակերպությունների կողմից»,-նշել է Սեյրան Սարգսյանը:

  Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ՝ հետագա հարցերին և խնդիրներին արագ արձագանքելու և լուծումներ տալու նպատակով:

 

Լուսանկարը՝ armenpress.am-ի

Նմանատիպ նորություններ

2022թ․ առաջին եռամսյակում բանկային համակարգի ընդհանուր կապիտալը հատել է 1 տրիլիոն դրամի սահմանը․ ՀԲՄ
2022թ․ առաջին եռամսյակում բանկային համակարգի ընդհանուր կապիտալը հատել է 1 տրիլիոն դրամի սահմանը․ ՀԲՄ
13.05.2022

Այսօր Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) կայացած մամլո ասուլիսի շրջանակում ներկայացվեցին ՀՀ բանկային համակարգի 2022թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց համակարգի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի։

 

Международный ПЛАС-Форум «Банки и ритейл. Цифровая трансформация и взаимодействие» – уже в мае!
Международный ПЛАС-Форум «Банки и ритейл. Цифровая трансформация и взаимодействие» – уже в мае!
28.04.2022

Мероприятие пройдет 25–26 мая 2022 года в г. Ташкент при поддержке Центрального банка Республики Узбекистан.