Հայաստանի Բանկերի Միություն
Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:
Բանկերի միության գործադիր տնօրենի անդրադարձը հիպոթեքային վարկավորման արդյունքներին
11.02.2019
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թողարկվող և Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Հրապարակում» հաղորդաշարն անդրադարձ է կատարել «Մատչելի բնակարան երիտասարդներին» պետական ծրագրում կատարված բարեփոխումներին:
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ռեպորտաժում մանրամասնում է Հայաստանի բանկերի կողմից տրամադրվող հիպոթեքային վարկերի շուկայում արձանագրված մի շարք դրական ցուցանիշներ և վերլուծություններ ներկայացնում վարկավորման ասպարեզի ընդհանրական միտումների վերաբերյալ: