Հայաստանի Բանկերի Միություն
Մասնագիտական վերապատրաստման դասընթաց՝ առևտրային բանկերի PR պատասխանատուների համար

ՀԲՄ նախաձեռնությամբ առևտրային բանկերի հասարակայնության հետ կապերի (PR) պատասխանատուների համար անցկացվեց մասնագիտական վերապատրաստման երկօրյա դասընթաց, որը վարեց PR-ի և մարքեթինգային հաղորդակցությունների լավագույն մասնագետներից մեկը՝ Միխայիլ Ումարովը: Բանախոսի ընտրությունը կատարվել էր հաշվի առնելով վերջինիս մասնագիտական գործունեությունը, վերապատրաստման դասընթացներ վարելու փորձը և որպես ոլորտի մասնագետ միջազգային հավատարմագրեր ունենալու փաստը:
Երկօրյա դասընթացի շրջանակում առևտրային բանկերի 25 ներկայացուցիչները ծանոթացան ճգնաժամային հաղորդակցության հիմնախնդիրներին, PR տեխնոլոգիաների առավել արդյունավետ կիրառման եղանակներին, ինչպես նաև անձնական բրենդինգի գաղտնիքներին:
Առաջիկայում դասընթացի մասնակիցներին կհանձնվեն մասնակցության հավաստագրեր:
ՀԲՄ հասարակայնության հետ կապերի պատասխանատու








Նմանատիպ նորություններ
Նպատակ ունենալով զարգացնել և ամրապնդել միջազգային ֆինանսական համակարգի կառույցների հետ համագործակցությունը Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) դարձել է Եվրոպական բանկային ֆեդերացիայի/ԵԲՖ (European Banking Federation/EBF) գործակցող անդամ: