Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հայտնի են 2021թ․ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» մրցույթի հաղթողները

06.06.2022
Հայտնի են 2021թ․ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» մրցույթի հաղթողները

  ՀՀ առևտրային բանկերի և մրցույթի անվանակարգերի հաղթողների մասնակցությամբ Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) ամփոփվեցին «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով 2021թ. մրցույթի արդյունքները:

  Արդեն 3-րդ անգամ անցկացվող մրցույթին այս տարի հնարավորություն ունեին մասնակցելու ոչ միայն լրագրողական համայնքի ներկայացուցիչներն, այլև վերլուծաբան-հետազոտողներն ու գիտական աշխատությունների հեղինակները։

  ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի խոսքով՝ թեև տարեցտարի նկատելի է հրապարակումների քանակական և որակական բարելավում, սակայն ոլորտին անչվող և հանրային կարևորություն ունեցող հրապարակումների բավարար քանակ ունենալու համար դեռ պետք է անցնել համատեղ ճանապարհ ։ 

  «Մեր նպատակն է խրախուսել, որպեսզի մասնագիտորեն հիմնավորված և անկողմնակալ հրապարակումները, ինչպես նաև վերլուծություններն ու գիտական արդյունք ստեղծող հրապարակումները մեծ թիվ կազմեն, հասանելի լինեն հանրության տարբեր շերտերին՝ դրանով իսկ նպաստելով ինչպես համակարգի զարգացմանը, այնպես էլ բնակչության ֆինանասական գրագիտության մակարդակի բարձրացմանը։ Ամեն տարի մեծանում են նաև մեր սպասումներն ու ակնկալիքները ներկայացվող աշխատանքներից՝ փորձելով բարձրացնել որակական նշաձողը»,-ընդգծեց ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը;

  ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանն իր հերթին կարևորեց նաև գիտական աշխատությունները մրցույթում ընդգրկելու փաստը։

  «Խոսելով որակյալ հրապարակումների մասին, կարևորում եմ ոչ միայն լրատվական դաշտի, այլև գիտական ոլորտի մեր գործընկերների աշխատանքը։ Այսօր գիատական հոդվածների զգալի մասն անդրադառնում է հիմնականում տնտեսության տարբեր ճյուղերին և քիչ թիվ են կազմում ֆինանսաբանկային ոլորտի վերաբերյալ գիտական հոդվածները։ Այս հարցում ևս մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում ակտիվ համագործակցել ակադեմիական շրջանակների հետ»,-նշել է Արման Սարգսյանը։

  Մրցութային հայտերը գնահատել է առևտրային բանկերի ներկայացուցիչներից կազմված ժյուրին՝ յուրաքանչյուր անվանակարգի համար նախապես սահմանված չափորոշիչների համաձայն։

  Ըստ այդմ՝ «Լավագույն գիտական հոդված» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՊՏՀ ֆինանսներ ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Էդգար Աղաբեկյանի և ՀՊՏՀ ֆինանսներ ամբիոնի ասպիրանտ Նարեկ Կարապետյանի համահեղինակած «Ինչու՞ են հայաստանյան բանկերն ավելացրել պետական պարտատոմսերում ներդրումները․ փաստեր բանկերի մակարդակով գնահատումներից» գիտական հոդվածը։

  «Լավագույն լրագրողական անդրադարձ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հանրային ռադիոյի լրագրող Հասմիկ Դիլանյանի աշխատանքը։ Անվանակարգի 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար կիսել են «Հետք» լրատվական կայքի լրագրող Սեդա Հերգնյանը և «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության լրագրող Արամ Գարեգինյանը:

  Մրցութային անվանակարգերի հաղթողներին ՀԲՄ-ի կողմից հանձնվել են հավաստագրեր և դրամական մրցանակներ: Առևտրային բանկերը ևս սահմանել էին հատուկ և խրախուսական մրցանակներ։

Նմանատիպ նորություններ

ՀՀ ԱԺ պատգամավորների հետ քննարկվել են ՀՀ բանկային համակարգի և պետության սերտ համագործակցությունը
ՀՀ ԱԺ պատգամավորների հետ քննարկվել են ՀՀ բանկային համակարգի և պետության սերտ համագործակցությունը
14.09.2024

Հայաստանի բանկերի միության հրավերով սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և ՀՀ առևտրային բանկերի նախագահների հանդիպումը՝ բիզնես նախաճաշի ձևաչափով։

TBC բանկի համագործակցությունը հայկական բանկային համակարգի հետ գնահատելի է. ՀԲՄ նախագահ
TBC բանկի համագործակցությունը հայկական բանկային համակարգի հետ գնահատելի է. ՀԲՄ նախագահ
02.09.2024

Թբիլիսի կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպում ունեցավ նաև «TBC» բանկի ղեկավար կազմի հետ։