Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Կրթության աջակցություն հայրենիքի պաշտպանին

17.11.2022
Կրթության աջակցություն հայրենիքի պաշտպանին

Ուսանողության միջազգային օրվա առթիվ ներկայացնում ենք ապագա իրավաբան Հրաչ Սաֆարյանի մասին պատմող տեսանյութը։

  Հայաստանի բանկերի միության աջակցությամբ հայրենիքի պաշտպան և ապագա իրավաբան Հրաչ Սաֆարյանը հնարավորություն ունի շարունակել ուսումը և արդեն հաջորդ տարի ավարտել բուհը։ Ուսման ֆինանսական աջակցությունը ցուցաբերվել է Հայաստանի  բանկերի միության, ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի, և  «4090 Բարեգործական» հիմնադրամի միջև հաստատված համագործակցության շրջանակում։

  Հրաչ Սաֆարյանը մեկն է այն հայորդիներից, ով անցել է պատերազմ կոչվող արհավիրքով ու անցել ոչ մեկ անգամ։ Այն ինչ նախկինում տեսել էր  ֆիլմերում ու կարդացել գրքերում, նրան վիճարկված էր տեսնել սեփական աչքերով։ Ու չնայած այս ամենին՝ քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից Հրաչը շարունակում է ապրել ու պայքարել հանուն վաղվա հզոր Հայաստանի․․․

 

Տեսանյութը՝  հետևյալ հղումով