Հայաստանի Բանկերի Միություն
ՀԲՄ-ն մասնակցել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության քննարկմանը
ՀՀ առևտրային բանկերի և Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչները մասնակցել են ԵՄ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում կայացած հանրային քննարկմանը։ Քննարկմանը ներկայացվել են ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի ռազմավարական նպատակները՝ սնանկության ոլորտի բարեփոխումներ, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների, ինչպես նաև փաստաբանության ոլորտի զարգացում։ Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսված և թերի կատարված միջոցառումների կատարման անհրաժեշտությունը, այնպես էլ այն նկատառումները և առաջարկությունները, որոնք ներկայացվել են տարբեր շահագրգիռ անձանց կողմից: Քննարկման շրջանակում ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ներկայացրել է դիտարկումներ և առաջարկներ ներկայացված ռազմավարության և համապատասխան գործողությունների ծրագրի վերաբերյալ։