Հայաստանի Բանկերի Միություն
Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:
Միջազգային որակավորում անմիջապես Հայաստանում EFPA-Հայաստան ծրագրի շրջանակում
14.08.2025

Հայաստանի Բանկերի Միությունը EFPA-Հայաստան ծրագրի շրջանակում ներկայացնում է՝
- EIA (European Investment Assistant)-ից մինչև EFP (European Financial Planner) որակավորումները ֆինանսական խորհրդատուների և պլանավորողների համար։
- ESG խորհրդատու որակավորումը։
Միջազգային այս որակավորումներn wւնեն մեծ ճանաչում Եվրոպայում, Եվրոպայից դուրս առաջինը ներկայացված են Հայաստանում, տալիս են հիմնարար գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև անդամակցության իրավունք 100,000+ պրոֆեսիոնալ հավաստագիր կրողների միությանը:
EFPA-Հայաստանի առաքելությունն է ներդնել և զարգացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան EFPA որակավորումները հայաստանյան շուկայում, որոնք ուղղված են ֆինանսական խորհրդատվության ոլորտի մասնագետների կարողությունների բարձրացմանը։